18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Միլիարդատերը 180 միլիոն դոլար կվճարի նրան, ով կամուսնանա իր դստեր հետ /ֆոտո/

Հոնկոնգից գործարար Սեսիլ Չաոն հանրությանը շոկի է ենթարկել։ Նա խոստացել է 180 միլիոն դոլար վճարել այն տղամարդուն, ով կկարողանա ամուսնանալ իր դստեր հետ։ Խնդիրն այն է, որ աղջիկը համասեռամոլ է։ Աղջիկը՝ Ջիջին, բազմիցս հայտարարել է, որ ոչինչ իրեն չի կարող ստիպել փոխել կողմնորոշումը, սակայն հայրը դեռ հույսը չի կորցնում։

Անկողնում կնոջ դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բակունցի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ անկողնում հայտնաբերել անձը չպարզված մոտ 60 տարեկան կնոջ դի:

Պատշգամբից ընկած 2-ամյա փոքրիկը վաղը հավանական է տեղափոխվի հիվանդասենյակ

  Շուրջ տասը օր առաջ Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի առողջական վիճակում առկա է զգալի դրական տեղաշարժ: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` երեխան արդեն սնվում է, ժպտում, ճանաչում հարազատներին: Հավանական է, որ փոքրիկը վաղը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվի հիվանդասենյակ:  

«Աշխարհ թուրքերին չես ուզում դատել» /վիդեո/

Պատանի երկրապահները օրեր առաջ ԵԿՄ «Եռասերունդ» ճամբարից ուխտագնացություն կատարեցին Ծովինար գյուղի Աստվածածին եկեղեցի: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Թեքֆանդոյի Շիրակի մարզի ներկայացուցիչ, ճամբարի ֆիզիկական ծառայության պետ  Արա Խաչատրյանը նշեց, որ ուխտագնությունը իրականացվել է ամեն շաբաթ, երբ  շուրջ 5 կիլոմետր քայլել են ոտքով և հոգևորի ու հայրենիքի միասնականությունը ամեն պահ ոգևորել է պատանի երկրապահներին: «Մայոր Արայիկ Հարությունյանի […]

Էրդողանի արձանը «մոռացել են» /ֆոտո/

Թուրքիայի Քոջաելի նահանգի Քարթեփե շրջանում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Շրջանի ՏԻՄ մարմիններից մեկը պատվիրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը, սակայն այնուհետև ոչ ոք չի հետաքրքրվել պատրաստված արձանով, այն այդպես էլ մնացել է քանդակագործի մոտ: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ քանդակագործ Նոյ Աչընը դեռևս հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ քաղաքապետարաններից մեկից ստացել է Էրդողանի   […]

Արարատ Խանդոյանի մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանի մասով գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է  Խանդոյանի  փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նշենք, որ Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբայրն է:

Թող քեզ չհաղթի կնոջ գեղեցկության ցանկությունը

Որդյակ, եթե բարեկամիդ համար երաշխավոր լինես, դու քեզ կմատնես քո թշնամուն. քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, եւ մարդ բռնվում է իր բերանի խոսքով: Արդ, որդյակ, վարվիր այնպես, ինչպես պատվիրում եմ քեզ, եւ դու կապրես, որովհետեւ բարեկամիդ համար չար մարդկանց ձեռքն ընկար: Սրտապնդվիր եւ մի հուսալքվիր եւ նույնը հաղորդիր քո բարեկամին, որի համար […]

Թուրքիայի օդուժը Հյուսիսային Իրաքում 12 թիրախ է խոցել

Սեպտեմբերի 5-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերի կործանիչները օդային օպերացիա են իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարների ուղղությամբ: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ` ռմբակոծվել են  մասնավորապես Հյուսիսային Իրաքի Մեթինա և Հաքուրթ շրջանները: Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 12 թիրախ: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին երեկոյան  Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա […]

Հրազդանում 7-ամյա որդուն վրաերթի ենթարկելու համար վարորդին դանակահարած հայրը ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7-ամյա երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդ Վանիկ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2016 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի հարևանությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի