28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պաշտոնը ժառանգել է որդուն. Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ին հայտնի է դարձել, որ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը, ժառանգական սկզբունքով արդեն մի քանի տարի է՝ «գազի գործով» է զբաղվում։ Պարզվում է՝2012 թվականից նա աշխատանքի է անցել սկզբում «Հայռուսգազարդում», այնուհետև՝այդ ընկերության իրավահաջորդ «Գազպրոմ Արմենիայում»։ Ներկայումս Կարեն Կարապետյանի որդին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է՝ կապիտալ շինարարության և վերանորոգման գծով։ Ներկա պաշտոնում նա նշանակվել է այս տարվա մայիսից։

Իսկ մինչ այդ՝ 2012 թվականից, եղել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի օգնականը, այնուհետև խորհրդականը։ Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մինչև Երևանի քաղաքապետ դառնալը մոտ տասը տարի «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենն էր։ Տիգրան Կարապետյանի ներկա աշխատավայրն ուշագրավ է այն առումով, որ տարիներ շարունակ լուրեր էին շրջանառվում, թե «Հայռուսգազարդի», իսկ հետագայում նաև՝ «Գազպրոմ Արմենիայի» կապիտալ շինարարությունից Կարեն Կարապետյանի ընտանիքը խոշոր եկամուտներ է ստանում։ Ստացվում է, որ Կարապետյան կրտսերը «գործուղվել» է «Գազպրոմ Արմենիա», որպեսզի ընտանեկան եկամուտներն անխափան հոսեն։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ