Սարի թաղում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում 2016 թվականի հուլիսի 20-ին ոստիկանությունից նյութեր են ստացվել՝ ոստիկանության տարբեր ծառայողներին պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 հուլիսի 19-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք […]