15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ մարզիկները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով (ֆոտո)

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են 2016 օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները:  Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին  ու  մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը և մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ,  պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն  այսօր ոչ միայն առօրյա կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում բազմիցս ապացուցում է իր բարոյակամային հատկանիշների, վճռականության  և ուժի մասին:

Խոսելով զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացի շուրջ և անչափ կարևորելով սպորտի ու ֆիզպատրաստության դերը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինված ուժերի ղեկավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության գործընթացը ՝ առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, օլիմպիականներն ընդգծել են, որ իրենք ևս հայրենիքի զինվորներ են և մշտապես պատրաստ են զորավիգ լինել երկրի պաշտպանությանը:

Հանդիպման ավարտին 31-րդ օլիմպական խաղերում հաղթած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝   հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր  Արթուր Ալեքսանյանին, արծաթե  մեդալակիր Միհրան Հարությունյանին,  ծանրամարտիկներ՝  արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին  և  արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով:unnamed (18) unnamed (19) unnamed (20) unnamed (21) unnamed (22) unnamed (23) unnamed (24) unnamed (25)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ