15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Այսօրվանից սկսած իրանական գազի լրացուցիչ ծավալներ են մատակարարվելու Հայաստանին

Ընդհամենը մի քանի օր առաջ լրատվություն տարածվեց, որ Ռուսաստանից եկող գազամուղի վերանորոգման աշխատանքների պատճառով Հայաստանը դիմել է Իրանին՝ որոշակի ժամանակահատվածում ապահովելու գազային ոլորտում մեր երկրի պահանջարկը: Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած իրանական գազի լրացուցիչ ծավալներ են մատակարարվելու Հայաստանին՝ հանգամանք, որը չափազանց կարևոր է նախևառաջ մեկ անգամ ևս փաստելու հարևան ու բարեկամ մեր երկու ժողովուրդների և […]

Հորդորեք ձեր ընկերներին վայր դնել զենքերը. մտավորականները դիմել են Ժիրայր Սեֆիլյանին

Մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել են Ժիրայր Սեֆիլյանին։ «Հարգելի Ժիրայր, Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարեւորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը: Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի` զինված հարձակման եւ պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ: Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ […]

Անվանի պոետի, մեծ մտավորականի հիշատակը վառ կմնա մարդկանց սրտերում

Կյանքի 71-րդ տարում իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան): Ծնվել է 1945 թվականի փետրվարի 17-ին, Երևանում: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում (մեկնակետը «Կայծ» թերթի խմբագրությունն էր), «Հայֆիլմ» կինոստուդիայում, […]

Մեր հայրենիքի միակ փրկությունն էդ ա. մորթենք իրար. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրառել է. Մեր հայրենիքի միակ փրկություն էդ ա. մորթենք իրար։ Սկսեցինք։ հ.գ. …. կենտրոնցին ատում է սարիթաղցուն, սարիթաղցին վերևից է նայում արեշցուն, էրեբունցին միշտ թեմայի մեջ բայց զզվում է մասիվցուց…( շարունակելի) սփյուռքը ատում է հայաստանցուն, մանավանդ ցեղասպանության թեմայով քիթը իր գործի մեջ խոթող( բայց կարծեմ թուրքն էր չէ ՞ ցեղասպանել) […]

8 տարի հետախուզվողին մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակչի սպանության համար

Լոռու մարզի բնակիչ Կարեն Քոչարյանի  սպանության մեղադրանքով  2008 թվականի հունվարի 5-ից հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է եւ կալանավորվել: 2008 թվականի հունվարի 4-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից ահազանգ էր ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ Կ.Քոչարյանը` կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած վնասվածքով, որտեղ գիտակցության չգալով մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական […]

Գալուստ Սահակյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստային

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ուրախ է Հայաստանի խորհրդարանում հյուրընկալելումեր երկրի լավագույն բարեկամին, ով Ֆրեզնո քաղաքից է, որտեղ ծնվել եւ ստեղծագործել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը: Խորհրդարանի ղեկավարն […]

Նոր Նորքում գազանջատում է լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման  աշխատանքներ կատարելու նպատակով  հուլիսի 21-ին  ժամը 10:00-ից  մինչեւ ժամը 21:00-ն դադարեցվելու  է  Նոր-Նորքի  վարչական շրջանի  7-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի  թվով  2153  բնակիչ  բաժանորդների ,  հարակից   տարածքի  25  առանձնատների  եւ  4 հանրային օբյեկտների   գազասպառողների    գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում   է պահպանել […]

Սպասվում է բարձր ջերմային ֆոն. եղանակը Հայաստանում

Հայաստանի ԱԻՆ-ը զգուշացնում է, որ հուլիսի 21-ին Սյունիքի հովիտներում եւ Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ֆիզիկական ակտիվությունից: Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ […]

Ջիմ Կոստան այցելել է Ծիծեռնակաբերդ

Հուլիսի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Ջիմ Կոստան ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Ջիմ Կոստան շրջել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սրահներից մեկում, դիտել Հայոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի