Հիմա են արթնացել. Ս. Միքայելյան (վիդեո)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած առաջին հանրահավաքում ելութ ունեցավ նաև կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Ըստ նրա` առկա տնտեսական, քաղաքական, սոցիալական և բարոյահոգեբանական իրավիճակն աստիճան է սրվել, որ մեր ժողովուրդը այս իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում է միայն զինված ապստամբությունը, ու «այս ամենին ինչ-որ տեղ կարողացել են հասնել մեր իշխանությունները»:
«Ես ուզում եմ հիմնականում ծանրանալ մի հարցի շուրջ, որ այսօր մեր այս «լեգենդար» իշխանությունները ուզում են մեր երկրում փոփոխություն անել ի փառս մեր ժողովրդի, այսինքն՝ ուզում են ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Ամեն անգամ նախընտրական ժամանակաշրջանում մեր իշխանությունները ձգտել են իրենց խաբկանքով ժողովրդին շեղել իրենց ճիշտ ուղուց: Այս անգամ այս ճանապարհով՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելով: Չգիտեմ՝ իրենց ձեռքերը ով էր բռնել այս տարիների ընթացքում, որ ինչ-որ նորմալ կառավարություն ունենային: Հիմա արթնացել են»,- ասաց Ս. Միքայելյանը:
Առավել մանրամասն` տեսանյութում: