19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կառավարության հրաժարականը սպասելի էր

Այսօր՝ սոպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության  կառավարման խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել են հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման  մարմինների  առաջիկա ընտրությունների ընթացքը:

Մասնավորապես, «Հայկական վերածնունդ»  կուսակցության  կառավարման խորհրհուրդը, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականին, գտնում է, որ գործընթացը սպասելի էր, սակայն, միևնույն ժամանակ համարում է, որ յուրաքանչյուր փոփոխություն պետք է ինքնանպատակ չլինի, քանզի Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում անհրաժեշտ են արմատական և կտրուկ փոփոխություններ, որոնք կարճաժամկետ հեռանկարում պետք է ապահովեն խիստ կոնկրետ արդյունքներ և զարգացում:

Նիստի օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, ընտրական գործընթացի վերահսկման  արդյունավետ մեխանիզմների  կիրառմանը, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման այլ մեխանիզմներին: Հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ կուսակցությունն ունի անհրաժեշտ  ռեսուրսները և վճռականությունը տեղամասերում ընտրակեղծիքների և խախտումների դեմ պայքարելու համար:

«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստում քննարկվել են նաև ներկուսակցական կազմակերպչական այլ հարցեր:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ