15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սեյրան Օհանյանը հանդիպել է կամավորական ջոկատներին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներին:

Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ վարչական համալիրում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկ անգամ ընդգծել է, որ անգնահատելի է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին կամավոր զինվորագրված հայորդիների դերակատարությունը ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում:

Կարևորելով կամավորական ջոկատների հրամանատարների, աշխարհազորայինների և մի շարք հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շարունակականությունը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը մարտական գործողությունների մասնակիցների սխրանքն ու հայրենանվեր գործունեությունը մշտապես հասարակությանը ներկայացնելու, երիտասարդ սերնդին նրանց օրինակով ոգեշնչելու և դաստիարակելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգի հետ կապված օրենսդրական և իրավական մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել կամավորականների հետ կայացած նախորդ հանդիպումներում բարձրաձայնված խնդրահարույց հարցերին ու հնչեցված առաջարկություններին:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ