19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ում է ներում շնորհելու Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համաներումից բացի՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անհատական ներումներ շնորհել մի շարք դատապարտյալների, որոնց վրա համաներումը չի տարածվելու: Ըստ լուրերի՝ ներման արժանացածների մեջ կլինեն նաև ցմահ դատապարտվածներ:

Թերթի տեղեկություններով՝ այս օրերին նախագահականում քննարկվում է ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանին ներում շնորհելու հարցը: Վերջինս այդ պատժին էր արժանացել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար: Տեր-Սահակյանն արդեն 20 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է:

Լուրեր կան, որ նրանից բացի՝ քննարկվում է նաև «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանին ներում շնորհելու հարցը:

Վերը նշված երկու դատապարտյալներից բացի՝ ներում կշնորհվի նաև սպանության համար դատապարտված նախկին ժամկետային զինծառայողներին, որոնք 18 տարեկանից անազատության մեջ են և տասն ու ավել տարի պատիժ են կրել:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ