Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Դաշտաքար գյուղի մոտակա սարալանջին այրվել է 10 հա խոտածածկ տարածք, Վեդի քաղաքի նախկին բաղնիքի մոտակայքում՝ 2500 քմ խոտածածկույթ և ջերմահարվել 9 բերքատու ծառեր՝ մասնակի, Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 4 կմ-ում՝ 350 քմ խոտածածկույթ, Կոտայքի […]