11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Օձուն գյուղի 30 ամյա բնակչի դին հայտնաբերվել է ձորում

Լոռու մարզում սեպտեմբերի 19-ի առավոտյան անհետ կորած, Օձուն գյուղի 30-ամյա բնակչին փրկարարները ժամեր առաջ մահացած է հայտնաբերել:

Հիշեցնենք, որ  Թումանյանի հրշեջ-փրկարար ծառայություն սեպտեմբերի 20-ին ահազանգ էր ստացվել, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան Օձուն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սեւակ  Այվազյանը գնացել է հարակից դաշտերը և չի վերադարձել:

Այս օրերին որոնողական աշխատանքներին մասնակցել են 8 փրկարար, ոստիկանության Ալավերդու բաժնի 5 ծառայող և 10 համագյուղացիներ:

30-ամյա տղամարդուն փրկարարներ հայտնաբերել են այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 13:30-ի սահմաներում՝ «Սուրբ Նշան» կոչվող տարածքի՝ 70 մետր խորություն ունեցող ձորում: 30-ամյա տղամարդը գնացել էր ընկույզ հավաքելու, և հավանաբար ընկել ձորն ու մահացել:

Այս պահին Թումանյանի հրշեջ-փրկարարները՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, աշխատանքներ են իրականացնում նրա դին ձորից դուրս բերելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ