17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանում կան միայն մատաղ անող, պասի փոխարեն դիետա պահող և ուղղակի խաչ կրող քրիստոնյաներ. Ռոբերտ Մելքոնյան

«Մենք թմբկահարում ենք աջուձախ, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, որ մեր երկիրը բիբլիական է: Հպարտանում ենք Հռոմի Պապի ուխտագնացությամբ մեր երկիր, երբ մի պահ կարծես իրոք բարիացել էինք, փորձում էինք հիշել որ կան քրիստոնեական արժեքներ, պատվիրաններ, պատգամներ… Սակայն այս վերջին հուլիսյան դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանում կան […]

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մասիս գյուղում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 2-ին, ժամը 10.30-ին, Արարատի մարզի Մասիս գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վարդան Վ.-ին, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):

Հուլիսի 22-28-ը մայրաքաղաքում ծնվել է 482 երեխա

Հուլիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 482 երեխա՝ 289 տղա, 193  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 31756  քաղաքացի:

ՀՔԱՎ տեղեկանքը՝ ՊՊԾ գնդի գրավումից հետո իրավապահ մարմինների գործողությունների մասին

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն  է հավաքագրել` «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավմանը հաջորդած 14 օրերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ: ՀՔԱՎ գրասենյակի փոխանցմամբ, մասնավորապես` պաշտոնական աղբյուրներից, ԶԼՄ-ներից եւ քաղաքացիներից տեղեկատվություն է հավաքվել 2016 թ. հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում բերման ենթարկված, ձերբակալված եւ հետագայում […]

Արտարժույթի փոխարժեքը հայաստանյան բանկերում

Ըստ Rate.am կայքի՝ ԱՄՆ մեկ դոլարն այսօր գնվում է նվազագույնը 473 դրամ և վաճառվում է 477 դրամ փոխարժեքով։ Առավելագույնը մեկ դոլարը գնվում է 475.50 դրամ և վաճառվում է 478.50 դրամ փոխարժեքով։ Մեկ եվրոն հայաստանյան բանկերում գնվում է նվազագույնը 526 դրամ և վաճառվում 535 դրամ փոխարժեքով։ Առավելագույնը մեկ եվրոն գնվում է 532 դրամով և վաճառվում 540 […]

Վիրավոր ոստիկանի առողջական վիճակը վատացել է

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում  հուլիսի 17-ին զինված հարձակման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով  ծանր վիրավորում ստացած ոստիկանի  առողջական վիճակը այսօր վատթարացել է։ Այս մասին  տեղեկացանք  առողջապահության նախարարության  լրատվական վարչությունից։ Հուլիսի 17-ի եւ դրան հաջորդած դեպքերի հետեւանքով տուժածներից այս պահին հիվանդանոցում է գտնվում 16 մարդ, որից 3-ը՝ ոստիկան: Նշենք, որ ոստիկանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում  էր ստացել  […]

Հաշմանդամություն ունեցող երեխան պետք է Հայաստանում տեսնի իր ապագան/վիդեո/

«Վիճակագրությունը շատ թերի է հաշմանդամություն ունեցող անձանց մասով` ունենք ինչ-որ թվեր, ըստ որի 202 000-ից ավել գրանցված մարդ կա, որպես հաշվանդամ, որից մոտավորապե 8 000-ը մանկահասակ երեխաներ են»,-այսօր`օգոստոսի 3-ին,«Հենարան»մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց`հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող`«Ունիսոն»Հկ նախագահ Արմեն Ալավերդյանը: ՀԿ նախագահը նշեց նաև, որ շատ կարևոր է մինչև խնդիրների լուծմանը անցնելը հասկանալ, թե […]

Ուիլշերը վնասվածք է ստացել

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը վնասվածք է ստացել: «Ջեքը ծնկի վնասվածք է ստացել, բայց հուսով եմ՝ շուտ կապաքինվի: Հույս ունեմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- Goal.com-ը փոխանցում է Վենգերի խոսքը:

«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են

«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են։ Այս մասին տեղեկացնում է «Սասնա ծռերի» շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական խմբի անդամ Արայիկ Պապիկյանը: Նշենք,որ «Սասնա ծռերի» բոլոր անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նույն մեղադրանքն է […]

Գյումրիի ռուսական ռազմակայանից զինծառայող է փախուստի դիմել

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանից զինծառայող է փախուստի դիմել, որին ռազմակայանի ծառայողները հայտնաբերել են եւ վերադարձրել ռազմակայանի տարածք: «Պայմանագրային զինծառայողի հարազատներից են ժամանել Հայաստան, եւ նա դուրս է եկել զորամասի տարածքից: Ռուսական կողմը զինծառայողին հայտնաբերել է ու նորից զորամաս վերադարձրել: Նա զորամասը լքելիս զենք, սպառազինություն չի ունեցել»,-տեղեկացնում են  ոստիկանությունից: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ եւս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի