17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Խոշոր ավտովթար Լոռիում. նախնական տեղեկություններով կա 6 վիրավոր

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում  մոտ մեկ ժամ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել:20:20-ի սահմաններում  Ստեփանավանի Բաղրամյան-Չերյոմուշկա խաչմերուկում իրար են բախվել 3 մեքենա՝ «Ֆորդ տրանզիտ», «Վազ-2106» և Land Cruiser մակնիշների, որի հետևանքով կա 6 վիրավոր, որոնց թվում նաև երեխաներ կան: Նրանք բոլորը տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Տուժած երեխաներից մեկի վիճակը, ով 13 տարեկան է, գնահատվում […]

Գևորգը ընտանիքի միակ արու զավակն էր

Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 2-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային վիրավորումից մահացած 20-ամյա Գեւորգ Հարությունյանը ընտանիքի միակ զավակն էր: Գեւորգ Հարությունյանը երկու ամսից զորացրվելու էր: Այս մասին տեղեկացանք Գևորգի ընկերոջից, ով ահավոր հուզված էր և չէր կարողանում արտահայտվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմանում, ՊԲ […]

Բաց նամակ առողջապահության նախարարին. ով է հոգալու տուժած ցուցարարների բուժման ծախսերը

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ մտահոգություն հայտնելով հուլիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված պայթուցիկ նյութերի եւ այլ միջոցների արդյունքում տուժած քաղաքացիների ախտորոշման եւ բուժօգնության առնչությամբ: Նամակում նա մասնավորապես նշել է. «Օգոստոսի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում տարբեր բժշկական կենտրոններում […]

Ձվածեղ` փոսիկի մեջ. պատրաստեք և գոհ կմնաք

Նախաճաշ. ձվածեղ` փոսիկի մեջ Բաղադրիչներ. 1 կտոր ցանկացած տեսակի բոքոն 1 ճաշի գդալի չափով կարագ 1 ձու Աղ և սև պղպեղ (ըստ ճաշակի) Պատրաստման եղանակը: Բաժակի օգնությամբ բացեք կլոր անցք հացի վրա: Թավայի մեջ դրեք կարագը և թողեք, որ այն հալվի: Հետո թավայի մեջ դրե՛ք հացը և կոտրեք ձուն այնպես, որ ուղիղ ընկնի կլոր անցքի […]

Խորենացի փողոցն ամբողջությամբ բաց է. ՊՊԾ գնդի ներսում քննչական գործողություններ են ընթանում

Ոստիկանությունն ամբողջությամբ բացել է Խորենացի փողոց եւ հարակից փողոցները, որոնք փակ էին հուլիսի 17-ի առավոտից, երբ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավեցին «Սասնա ծռեր» խմբի անդամները: Հանվել են արգելափակոցները եւ երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնվել է: Ավելին, այդ հատվածում ներկել են հետիոտնի համար նախատեսված գծերը: Իսկ ահա Ոստիկանության պարեկապահակային պահպանության գնդի տարածքում քննչական գործողությունները շարունակվում են: Օգոստոսի 1-ի առավոտյան, […]

«Թասիբ ա պետք» /վիդեո/

«Հեռանալու մասին ոչ մեկը չի մտածում, մանավանդ երբ կրակոցներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորաթան համայնքի Արթուր Ուդումյանի անվան դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանը: Զարգարյանը հավաստում է, որ կրակոցները «թասիբի» են դրդում ու չորաթանցին միշտ պատրաստ է կյանքը դնել հայրենիքի զոհասեղանին: Մանրամասները` տեսանյութում:

«Փառքի տարածք» հուշահամալիրում բացվեց «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին

2012-ի մայիսի 28-ին Արարատի մարզի, Շաղափ գյուղի «Փառքի տարածք» հուշահամալիրում, Պարգև Մանուկյանի բարերարությամբ ,մեկնարկեցին «Սուրբ Ամենափրկիչ» հայրենիքի նվիրյալ զինվորին նվիրված, եկեղեցու շինարարական աշխատանքները: Սույն թվականի օգոստոսի 2-ին, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ, տեղի ունեցավ նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցու օծման արարողությունից և տոնական հանդիսությունից հետո, նորաօծ եկեղեցու բակում հավաքվածների առջև ,«Փառքի […]

Էրեբունու ոստիկանապետը պաշտոնանկ է արվել և ուղարկվել կադրերի ռեզերվ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը և ուղարկվել  ոստիկանության կադրերի ռեզերվ: Այս մասին Henaran.am–ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և  հասարակայնութան հետ կապերի վարչությունից: Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Գրիգոր Ամիրխանյանը։ Էրեբունու բաժնի նախկին պետի պաշտոնանկության պատճառների մասին Ոստիկանությունից չպատասխանեցին:    

Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն […]

Նախագահից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Եղիշե Պետրոսյանին ժամ առաջ ազատ արձակելու համար. հայտարարություն

Նախագահից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Եղիշե Պետրոսյանին ժամ առաջ ազատ արձակելու համար: Այս մասին հայտարարություն են տարածել լրագրողական կազմակերպությունները: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Երեկ՝ օգոստոսի 1-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հասարակության, իշխանությունների ու հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հանդես գալով ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա «Սասնա ծռեր»  խմբի հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելույթով, ներողություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի