16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Գանձասար-Կապան» – «Էրեբունի» խաղի մրցավարներն ավտովթարի են ենթարկվել

«Գանձասար-Կապան» – «Էրեբունի» ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղը հետաձգվել է անորոշ ժամանակով:

ՀՖՖ կայքը հայտնում է, որ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը սեպտեմբերի 21-ի առավոտյան Երեւան-Կապան ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, ենթարկվել է ավտովթարի, որի պատճառով մրցավարները տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց։ Ավտոմեքենայի մեջ եղել են Գեւորգ Եղոյանը, Սարգիս Հովհաննիսյանը եւ Արմեն Խաչատրյանը։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանցից երկուսն ունեն վիրահատական միջամտության կարիք։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ