07 Հունիսի, Saturday, 2025
KFC

3 վարչապետներն էլ տեղին չեն օգտագործել «կախարդական փայտիկ» բառակապակցությունը

Հայաստանի 3 վարչապետներն էլ տեղին չեն օգտագործել «կախարդական փայտիկ» բառակապակցությունը: «Վարչապետներին խորհուրդ եմ տալիս «կախարդական փայտիկ» անվանումը չօգտագործել տնտեսության հետ կապված»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա գնահատական չտվեց տնտեսության ներկայիս վիճակին: :

«Խորհուրդ եմ տալիս, որ տնտեսության հետ կապված կյանքում այդ բառը չօգտագործեն: Ես չգիտեմ առաջինը ով է ասել, որ մնացածը նույնպես շարունակել են ասել: Ի՞նչ է նշանակում կախարդական փայտիկ: Տնտեսությունն ունի իր հնարավորությունները, ներդրումային քաղաքականությունը, ֆինանսական հոսքերը և այլն: Կախարդական փայտիկը ոչ մի կապ չունի դրա հետ: Երեք վարչապետերն էլ տեղին չեն օգտագործել կախարդական փայտիկը»,- նշեց գործարարը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ