03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Տնից փախավ, չլսեց. Վարդանը բոլորիս մեջ է /տեսանյութ/

Այսօր` նոյեմբերի 1-ին «Անկախության դրոշակակիր» անվամբ հայտնի Վարդան Պապիկյանը «տուն վերադարձավ»:Երասխում անհայտ կորած պատանու մայրը սպասում էր նրան: Մայրը մի տեսակ խռով էր Վարդանից.«Ինձ չլսեց, տից փախավ ու չեկավ…հիմա եկել է ու խաչքար է…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 15 տարեկանում անհայտ կորած ազատամարտիկի մայրը: Արաբկիր համայնքում, որտեղ  մինչ այսօր ապրում է Վարդանի ընտանիքը, որտեղ նրան […]

Մի անգամ թռար վրիցս, երկրորդն էլ չեմ ների. մանկապարտեզի ողբերգության հեղինակի հրապարակումը

Հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած ու 3-ամյա տղա երեխային ժամեր շարունակ պատանդ վերցրած Արգամ Հովիկյանը դեպքից  3 օր առաջ ֆեյսբուքի հանրագրում հրապարակել է հեռախոսային նամակագրության դրվանգներ:  Արգամ Հովիկյանի նախկին կնոջ տատը՝ Ռոզա Վարդանյանն է ով «Մանուշակ» մանկապարտեզի վարիչն է:     

«Որ հայերից չդատարկվի երկիրը…». «Փառապանծ մարտիկ» մեդալն ու կատարվածը

Հայկական ավանդական գորգագործությամբ և գորգերի վերանորոգմամբ զբաղվող բազմաթիվ արտադրամասերի և խանութ-սրահների սեփականատեր, «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը բանակաշինության և պետականաշինության գործին նպաստելու և բազում աշխատատեղեր ստեղծելու առիթով այսօր՝ հոկտեմբերի 30-ին, միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան կառույցի և ոստիկանության ռազմականացված ջոկատի՝ ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ գնդապետ Գրիշա Սարգսյանի կողմից արժանացավ «Փառապանծ մարտիկներ» ՀԿ պատվոգրին և […]

Հացադուլից հետո Ներսեսի վիճակը ծանր է. ահազանգ

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանը 25 օր տեւած հացադուլից հետո ծանր վիճակում է հայտնվել: Այս մասին  Henaran.am-ին հայտնեց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նշենք, որ հոկտեմբերի 21-ի դատական նիստի ժամանակ Ներսես Պողոսյանը հայտարարեց, որ վատ է զգում իրեն և չի կարող մասնակցել դատական նիստին: Չնայած պաշտպանները միջնորդեցին `դատը հետաձգել, դատավորը շարունակեց այն: Պաշտպանի […]

Արաբկիրցի տղամարդիկ Հրազդանի կիրճում մատուռ են կառուցում /տեսանյութ/

Երևանում, 110000-ից ավելի բնակիչ ունեցող Արաբկիր համայնքը կառուցվել է սովետական աթեիզմի տարիներին և մինչ օրս չունի և ոչ մի գործող եկեղեցի, մինչդեռ մի շարք արաբկիրցիներ վստահ են, որ սերն առ Աստված՝ մերօրյա մարտահրավերները հաղթահարելու միակ ճիշտ ուղին է: Հենց այս սկզբունքով  առաջնորդվելով է, որ 2003 թվականին, անվանի հայ, ժողովրդական բժիշկ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, բանաստեղծ Հովսեփ […]

«Ես բիզնես չեմ անում, սա Աստծո կողմից տրված շնորհ է ». Աղավնի Նիկողոսյանը և թոռնիկը խնդիր ունեն/տեսանյութ/

Երգահան Աղավնի Նիկողոսյանի համար երգը իր էության անբաժանելի մասնիկն է: Մանուկ հասակից ստեղծագործող Աղավնի տատիկը այսօր թոռանը` Հակոբին է փոխանցում իր ապրած կյանքի գաղտնիքները և հորդորում է` պահպանել հայ երգի անաղարտության բանաձևը: Ծնողների աչքերում Աղավնի Նիկողոսյանը ցավ ու կարոտ տեսավ ու դարձավ ժողովրդական, ազգային երգի արարող և մեկնաբան: «Ծնվել եմ Սիրիայում: Ծնողներս գաղթից մազապուրծ` այս […]

Ձեր ղեկավարած նախարարությունում պայքարո՞ւմ եք կոռուպցիայի դեմ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: «Հարգելի պարոն Արամյան, «Հրապարակ» թերթի սեպտեմբերի 29-ի հոդվածում Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մասին նշված փաստերը շատ մտահոգիչ են՝ մրցույթին մասնակից փոխկապակցված անձանց առկայության տեսակետից: Հոդվածում գրված է. «ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքում մեր ուշադրությունը գրավեց վերջերս […]

Երազանքն իրականացավ. փոքրիկ երգիչները՝ Իսրայելում (տեսանյութ)

  Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Իսրայելից՝ ուր մասնակցություն ունենացավ խմբերգային արվեստի՝ հայտնի Աբու-Գոշ փառատոնին։ Այսօր «Հենարան» մամուլի ակումբում երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, խմբավար  Տիգրան Հեքեքյանը լրագրողներին պատմեց, որ երգչախումբը համերգներով հանդես եկավ Իսրայելի մի շարք քաղաքներում՝ Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշ։ Ավետյաց երկրում համերգային շրջագայություն […]

«Ինչո՞ւ այդ կադրերը բաց թողնել, եթե կարող ենք նպատակամղված նրանց ապահովել աշխատանքով»

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը դրական է գնահատում պատգամավորների մտահոգություն, որ պիտի ինչ-որ հայեցակարգ լինի, որ աշխատաշուկայի ու բուհի մասնագետների հաշվարկ կատարվի, որովհետև այսօր դա չկա: «Շատ լավ կլինի, մենք անընդհատ դրա մասին խոսում ենք, պետությունը նախ ինքը պիտի մտածի կամ որոշի, թե իր գերակա ուղղությունները որոնք են մասնագետներ պատրաստելու, և ըստ այդմ էլ շարունակի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի