18 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

«Ընտանիքներում դեռահասների խնդիրները պիտի ադեկվատ արձագանք ստանան»

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝    իրենց կենտրոնում նախորդ տարի  215 երեխա են ընդունել։ Համեմատած մյուս տարիների հետ՝ իրենց դիմողների թիվը նվազել է։ «Միտումները, իհարկե,  հուսալի չեն։ Մեզ առավելապես դիմում են ընտանեկան բռնության պատճառով կամ այն պատճառով, որ դեռահասության հետևանքով առաջացած խնդիրներին ադեկվատ արձագանք չի տրվում։ Առաջին […]

Սուրբ Սարգսի տոնն ունի նախաքրիստոնեական շերտեր․ ազգագրագետ

Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվելու է հունվարի 27-ին։ Անդրադառնալով տոնին՝ այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն ասա այս տոնն  ունի նախաքրիստոնեական շերտեր: «Ինչ վերաբերում է Սուրբ Սարգսի տոնի ժողովրդականությանն ու սիրված լինելուն,  ապա կարելի է ասել՝ այն ամենասիրված տոների շարքում էր և է։ եթե խորհրդային շրջանում հասկանալի պատճառներով դա չէր նշվում, ապա  […]

Մարտի 9-ը կհամարվի ոչ աշխատանքային օր

Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի մարտի 9-ը կհամարվի ոչ աշխատանքային օր և մարտի 9-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը: Նախագիծը հիմնավորվում է այսպես. «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Պարզ կլինի՝ ՀՀ բնակչությունն առավել շատ ինչ մթերքներ է օգտագործում

2018 թվականին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը առողջապահության նախարարության հետ համետեղ իրականացնելու է բնակչության սննդակարգի վերաբերյալ լայնածավալ հետազոտություն՝ պարզելու, թե ՀՀ բնակչությունն առավել շատ ինչ մթերքներ է օգտագործում: Այս մասին «Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրեր» խորագրով սեմինարի ժամանակ տեղեկացրել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը: Ըստ Կարապետյանի՝ դա թույլ է տալիս գնահատել, թե սնունդը մարդու կյանքի և առողջության վրա ինչ […]

«Սարգիս Հացպանյանին հուղարկավորել Եռաբլուրում». առցանց ստորագրահավաք է սկսել

«Change.org» կայքում ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված առցանց ստորագրահավաք է մեկնարկել՝ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով։ Կից ներկայացված տեսքտում մասնավորպես նշվում է. «Հայ անվանի հասարակական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը մեծ ներդրում ունեցավ մեր պետականության կայացման գործում՝ զենքը ձեռքին մասնակցելով ազատամարտին, ապա իր հրապարակումներով ու ելույթներով խոսելով հայրենի երկրին օգտակար լինելու  իր տեսլականի մասին: Սարգիս […]

Սպառողին այլևս պատահական միս չի հասնի. «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրով» ամբողջ հանրապետությունը կապահովվի սպանդանոցային ցանցով

Կառավարության ծրագրից բխող պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթին անցում ապահովելու նպատակով  ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ իրականացվում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր»: Ծրագրի շրջանակում ամբողջ հանրապետությունը կապահովի սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները:  Կառուցվող 21 նոր սպանդանոցները կգործեն  արդեն հուլիսից: Եթե հաշվի առնենք, որ ստացվել են նաև սպանդանոցներ կառուցելու լրացուցիչ հայտեր՝ ակնկալվում է, որ […]

Կաշառք էին վերցրել ծառայության նախընտրած վայրի համար

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս 2017թ.-ի մայիսից քննվող քրեական գործը: Այսպես, 26.05.2017թ.-ին Լ. Մ.-ն հաղորդում է տվել, որ […]

Նոր տարի չնշեցին. Տատ ու թոռ երգահանները հիասթափված են, բայց չեն հուսահատվի/տեսանյութ/

81 ամյա երգահան Աղավնի Նիկողոսյանը և նրա թոռնիկը՝ Հակոբը անգամ Նոր տարին տոնելու համար սիրտ չունեին: Հիասթափված են, բայց ոչ հուսահատ….շարունակելու են արարել և երկնած երգերը նվիրել հայ ազգին: Հայտնի երգերի հեղինակ Աղավնի տատիկը այժմ ապրում և ստեղծագործում է` հավատալով, որ մի օր ծափողջյուններից բացի նաև նյութական աջակցություն կստանա: Հակոբ Ալիխանյանը գիշերները չի քնում` խնամում […]

Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան

Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում մահացած հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան, հաղորդում է «Արեւելք»-ը: Հացպանյանի ընտանիքը զբաղվում է հանգուցյալի դին Հայաստան տեղափոխելու հարցով: Թաղման օրվա ու վայրի մասին դեռ տվյալներ չկան:

Ծնողներն ասում են՝ դե բալես, քիթդ վիրահատի, էս տարի ամուսնացի. վիրաբույժ

 Էրեբունի ԲԿ պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանում պլաստիկ վիրահատությունների մեջ առաջին տեղում քթի պլաստիկան է, իսկ միջազգային վիճակագրությամբ՝ առաջին տեղում կրծքի պլաստիկան է, որից հետո քթի վիրահատությունը, լիպոսակցիան և այլն: Նրա խոսքով՝ էսթետիկ վիրահատությունների դիմում են սոմատիկ առողջ պացիենտները: Ինչ վերաբերում է գներին, ապա վիրաբույժն ընդգծեց, որ այստեղ մատչելի են պլաստիկ վիրահատությունները, հարևան Վրաստանի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի