27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ հիմքերը քանդված են, նրա վրա չես կարող կարդոնե պատեր դնել. մտավորականներ (տեսանյութ)

«Դարաշրջանը փոխվեց, որը մեր առջև բացեց մի աշխարհ, որը նախորդի հետ կապ չուներ, հրաժարվեցինք շատ բաներից՝ տնտեսություն, առաջընթաց, հայտնվեցինք մի իրավիճակում, որ կոչվում է անկախություն: Բառը հրաշալի է, բայց դժբախտաբար ժողովուրդը սկսեց ծաղրել այդ անկախությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:  Նա առաջարկում է մեկ դպրոց Գյումրիում, երկուսն էլ Երևանում բացել, որտեղ արևմտահայերենով ուսուցում տրվի, քանի որ անկախությունը լեզվի պահպանությունն է: Նաև պետք է արևմտահայերեն մամուլ լինի:

Դավիթ Գասպարյանը նշեց, որ Գիտության պետական կոմիտեն օրենքներից մեկում փոփոխություն կատարելով՝ արգելում է 70-ամյա գիտնական թեմատիկ ֆինանսավորվող խմբի ղեկավար լինել, իսկ դա նշանակում է գիտության մահ: «Իսկ 88 թվականի անդրադարձը 2018 թվականն է: Նայեք, թե ինչ ունենք այսօր, ինչ կորուստներ, և կտեսնեք, թե ինչ ունենք: Գոնե  եղածը պահենք, որ անկախություն բառն ասելից ոտքի կանգնենք»:

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն էլ հավելեց, որ անկախության համար պայքարողը իսկապես եղել է Ղարաբաղը, որին այդ պայքարում միացավ համայն հայ ժողովուրդը, և այդ պայքարը պիտի այնքան ընթանա, որ Ղարաբաղն ստանա իր իրավաբանական անկախությունը: «Եթե հետ գնանք պատմություն, կհիշենք, որ սոետական կայսրության կարերը քանդվել էին, Ելցինն էլ ավելի դրան նպաստեց, ապա առաջացան առանձին հանրապետություններ, որոնք պետք է իմաստավորեին իրենց կյանքը:

https://www.youtube.com/watch?v=fuwZ0RVhEvE&feature=youtu.be

Մենք դուրս չմնացինք դրանից, մենք է առաձանցանք, սկսեցինք մեր կյանքը ոչ թե կազմավորել, այլ եղած հիմքերն էլ քանդել: Հետագայում դժվար ճանապարհ անցանք՝ արտագաղթ ցուրտ ու խավար տարիներ: Բայց երբ մի քիչ կյանքը բարելավվում է, մեր ժողովուրդը չի անդրադառնում մեր կարևոր խնդրի, երբ հիմքերը քանդված են, նրա վրա չես կարող կարդոնե պատեր դնել: Այսօր զանազան փոփոխություններ են կատարվում իշխանական, տնտեսական համակարգում, բայց այդ հիմքերը վերագցելու ջանքերը դժգոհություն են նաև բերում իրենց հետ, քանի որ մեր ժողովուրդն արդար ցանկությունի ունի՝ բարեփոխված երկիր տեսնել: Դա լավ ցանկություն է, բայց պետք է հասկանալ, որ հիմքերն իրոք քանդվել էին»,-բացատրեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ