09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հոգեւորականը մահացել է՝ փրկելով թափառաշրջիկին

Մոսկվայի եկեղեցիներից մեկի սպասավորը մահացել է՝ փորձելով փրկել թափառաշրջիկի, ով ընկնում էր գնացքի տակ։

«Նա մահացավ՝ սխրանք գործելով։ Նա մահացավ՝ իրականացնելով Քրիստոսի ասածը՝ չկա ավելի մեծ սեր, քան այն, որը սեփական հոգին է դնում իր ընկերոջ համար»,- ասվում է եկեղեցում տարածված հայտարարության մեջ։

Հայտնի է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 25-ին, Կրասնոգորսկի երկաթուղու վրա։ Գրիգորի Վելիկանովը հասցրել է փրկել թափառաշրջիկին, ով ընկել էր գնացքի գծերի վրա, սակայն ինքը չի հասցրել հեռանալ՝ գնացքի տակ է ընկել ու մահացել։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ