04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Այս պահի դրությամբ սահմանին վիճակը հանգիստ է, բայց չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ. Անդրանիկ Քոչարյան

Այս պահի դրությամբ սամանի արևելյան հատվածում վիճակը հանգիստ է, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Բայց սա չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ, դրա համար մենք ամեն օր ջանք ու եռանդ պետք է դնենք կառավարության ծրագիրն իրականություն դարձնելու համար», – ասաց նա: Քոչարյանի խոսքով` ամեն ինչ […]

Եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, Հայաստանը ստիպված է լինելու դիմելու միջազգային այլ գործընկերներին. ԱԽ քարտուղար

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Առաջին ալիքի» եթերում հայտարարեց, թե եթե չկարողանան ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմել, այսինքն՝ դիմելու միջազգային այլ գործընկերների, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծվի։ «Մենք առաջնային ենք համարում այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հնարավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել, […]

Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրք հայտնվել էր շրջափակման մեջ. ԱԽ

Նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, նշված է ՀՀ անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ։ «Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են […]

ՀՀ քաղաքացիները, ադրբեջանցիներին որոշակի գումար վճարելով, կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով. ԱԽ քարտուղար

Ադրբեջանը դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց ՀՀ քաղաքացիների կողմից ադրբեջանցիներին գումար վճարելու դեպքում անցնել հնարավոր կլինի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ քաղաքացին երբ հասնի Գորիս-Կապան ճանապարհահատվածի այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները դրել են իրենց մաքսակետերը, ի՞նչ ընթացակարգով է անցնելու: «Այս պահին Ադրբեջանը ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց […]

«Ես և իմ թիմն Արցախի 75 տոկոսի կորստի ու պարտության համար պատասխանատվություն չենք կրում». Արդարադատության նախարար

Արդարադատության նախարար, շատ կարճ ժամանակով «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանն այսօր  լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն դեռևս չեն պատասխանել։ Հարցին՝ իշխող թիմին մեղադրում են Արցախը հանձնելու գործընթացի մեջ, այդ դեպքում ինքը պատրա՞ստ է կրել պատասխանատվություն, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Այդ պնդումը սուտ է, եթե ես հավատայի դրան, բնականաբար, […]

Մենք չենք պարտվել, որովհետև եթե դու պարտվում ես, նշանակում է՝ քո հակառակորդը, քո թշնամին հաղթել է, իսկ պարտվելուց մինչև հաղթել լիքը բաներ կան․ Աղազարյան

Տրամաբանական կլիներ, երևի թե, որ պատերազմական իրողություններից հետո մի այնպիսի քաղաքական ուժ ձևավորվեր, որ ինքը առաջին տեղում լիներ, մենք երկրորդ տեղում լինեինք։ Երևի թե, տրամաբանական կլիներ, բայց դե, ցավոք սրտի, չեղավ դա, 24news.am-ի եթերում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա հավելել է, որ պարտված ուժը չպետք է վերարտադրվի, սակայն իրենք չեն պարտվել […]

«Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել է ռազմա-քաղաքական եղանակով, պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ». Ալիև

Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միւև ձեռք բերված համաձայնությամբ վերջ է դրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Հետհակմարտային ժամանակաշրջանն, ընդհանուր առմամբ, հանգիստ է անցնում: Հետհակամարտային եմ ասում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է մնացել: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային […]

Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցված է իմ աշխատասենյակում․ Այդպիսինն է սահմանված նոր կարգը․ Բադասյան

«Այո, ՀՀ վարչապետի լուսանկարը փակցված է իմ աշխատասենյակում»․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Վերջինս նշեց, այդպիսին է սահմանված նոր կարգը, այդպիսի ընթացակարգ է ։ «Որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված, այդ կարգը պահպանվում է։ Կառավարությունն է որոշել»։ Վերջինս անդրադարձավ նաև տեղեկություններին, իբրև կադրային […]

«Ձերբակալեք, կալանավորեք». Փաշինյանը հունից դուրս եկավ՝ իրենց խանգարողներ չպետք է լինեն

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2 միլիարդ 365 միլիոն դրամ լրացուցիչ գումար հատկացնել առողջապահության նախարարությանը, որը պետք է ուղղվի Հայաստանում կորոնավիրուսի վարակի կանխարգելման, բուժման ու այլ համալիր միջոցառումների շրջանակում անհրաժեշտ ծախսեր իրականացնելու համար: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, թե այս պահին ակտիվ դեպքերի մեջ ընդամեեը 176 հոգին են, ովքեր, պատվաստված լինելով, բուժման կարիք ունեն: Նախարարի խոսքովՙ […]

Նիկոլ Փաշինյանը կրկին պնդեց՝ պատերազմի համար իրեն է մեղավոր ու պատասխանատու համարում, բայց ընդդիմությունն է «կապիտուլյանտ» ու «դավաճան»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից կրկին հայտարարեց՝ պատերազմում ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է  «Հարյուր անգամ եմ ասել», – ասաց նա: Փաշինյանը նշեց, թե ինքը եղել է Ստեփանակերտում ու հրավիրել է խորհրդակցություն, լսել է մարդկանց կարծիքները, թե ինչ կարող են անել իրադրությունը փոխելու վերաբերյալ: «Հնչել են առաջարկներ, ես էլ խնդրել եմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի