26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը կրկին պնդեց՝ պատերազմի համար իրեն է մեղավոր ու պատասխանատու համարում, բայց ընդդիմությունն է «կապիտուլյանտ» ու «դավաճան»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից կրկին հայտարարեց՝ պատերազմում ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է 

«Հարյուր անգամ եմ ասել», – ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե ինքը եղել է Ստեփանակերտում ու հրավիրել է խորհրդակցություն, լսել է մարդկանց կարծիքները, թե ինչ կարող են անել իրադրությունը փոխելու վերաբերյալ:

«Հնչել են առաջարկներ, ես էլ խնդրել եմ, հանձնարարել եմ, որպեսզի զինվորականները գնահատեն առաջարկներն ու կայացնեն որոշում: Զինվորականները քննարկել են, կայացրել են որոշում ու ինձ զեկուցել են որոշման ընթացքի մասին», – ասաց նա:

Վարչապետն ընդգծեց՝ որ անընդհատ Լելե Թեփեի մասին ասում են, ինքը ոչ մի անգամ այդ անունը չի տվել:

«Լելե Թեփե օպերացիա, նման հասկացություն չի եղել, այդ հետո է մտել պրոպագանդիստական նկատառումներով, թե, իբր, ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին կորցրել է, ինձ համար դա ունի քաղաքական նշանակություն, գնացեք Լելե Թեփեն վերցրեք, որ դիվիդենտ առաջանա, դա կատարյալ անհեթեթություն է», – ասաց նա:

Վարչապետը նշեց, թե ընդդիմությանն ավելի շատ դավաճան ու կապիտուլյանտ են անվանում ու ընտրությունները դրա մասին են վկայում:

«Ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին, կարծում եմ, առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներն կունենանք», – ասաց նա:

Փաշինյանն ասաց, թե իրեն մեղավոր է ճանաչում բանակը կոռումպացված տարրից չազատելու համար 2018 թվականից հետո:
Նա նշեց, թե հոկտեմբերի 7-ի առաջարկն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որի արդյունքով Հայաստանի ԱԳ նախարարը Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարների հետ ստորագրել է փաստաթուղթ, որը հրապարակվել է, որը հանրության կողմից լայնորեն ողջունվել ու ընդունվել է, բայց Ադրբեջանը չի կատարել:

«Այսինքն՝ ես չեմ հասկանում, էս ամեն ինչը դուք, իրոք, չգիտե՞ք: Ձեզ թվում է, որ ձեզ համար իրականություն եք ստեղծել… Լելե Թեփե հասկացությունը ձեր մտացածին քարոզչական, կներեք արտահայտությանս, հնարքներ են, որոնց սնանկությունը ընտրություններով երևաց», – ասաց ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ