Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը. Վահան Քերոբյան

Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը՝ հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի, այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը հանքարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ», – Facebook-ում գրել է նախարարը: