04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է. հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Փոխնախարար

Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ «Քննարկումները սկսվել են, այդ առաջարկը սեղանին է, առաջարկի կապակցությամբ միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը», – ասաց նա։ Փոխնախարարի խոսքով՝ զորքերը հայելային հետ քաշելու հարցում հայկական կողմի դիրքորոշումն […]

ՀՀ իշխանությունը չի պատրաստվում փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից. Արայիկ Հարությունյանի պատասխանը՝ ընդդիմությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ կառավարությունը իր գործողություններում ու հայտարարություններում հրապարակային է: «Այն, ինչ փակ դռների հետևում է, նաև բաց դռների հետևում է», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Խոսելով ընդդիմադիրների մասին, մասնավորապես, դիտարկմանը, թե նրանք ուզում են կոնկրետ լսել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արայիկ Հարությունյանն ասաց, թե եթե […]

Թող թալանը վերադարձնեն, որով մեր սահմանը կկահավորվի. Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդդիմությանը կոչ է անում «թալանը վերադարձնել»: Լրագրողներն այսօր նախարարին ներկայացրեցին ընդդիմության դիտարկումը, որոնք նշում են, թե ոստիկաննությանն ուղղված պարգևավճարներն ավելի լավ  է հատկացվեին  անվտանգությանը, սահմանի կահավորանքին: «Գուցե, ոմանք իրենց թալանը վերադարձնեն երկրին, չսպասենք այս երկար դատավարություններին, հասկանալով, որ այդ երկիրը նաև իրենցն է, որով  և պետական կառույցների տարբեր […]

Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված. պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա. Արարատ Միրզոյան

Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված, հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, թե 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։ «Թեև լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ […]

Աննա Հակոբյանը շվեյցարական Julius Baer բանկում հաշիվ է բացել. Արամ Գաբրելյանով. «Փաստինֆո»

Ռուսաստանցի մեդիա մագնատ Արամ Գաբրելյանովն թելեգրամյան ալիքում գրում է. «Դավոսի համաժողովին իբրև մասնակցող Փաշինյանի տիկնոջը նկատել են Ցյուրիխի Private banking Julius Baer բաժնում։ Նրա շրջապատում ասում են, որ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել իր անունով։   Տեղեկություններ կան, որ վարչապետի կինը Հայաստանում շահեր ունեցող հայ գործարարներից հերթական դրամահավաքը կսկսի, որպեսզի իր և իր տխրահռչակ հիմնադրամի […]

«Լավ ա՝ ընկար տեղդ». Լեզվակռիվ՝ ավագանու անդամների և նիստը վարողի միջև

«Ինչո՞ւ քաղաքապետը չկա: Շատ վատ է, որ այսօր նա դահլիճում չէ, որովհետև ավելի ադեկվատ է մոտենում, երբ հարցին առաջարկություն է լինում»,- խոսքն ուղղելով Երևանի ավագանու նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին՝ ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:   Այնուհետև անդրադառնալով օրակարգի 6-րդ՝ Երևանի ենթակայության մի շարք բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման մասին հարցը վերջում քննարկելու առաջարկին՝ […]

Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով է անցել ու քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը. Նիկոլ Փաշինյան

«Ժողովրդավարության հայկական ֆորում» վերնագրով միջոցառում անցկացնելու ճիշտ վայրը Հայաստանն է, այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է», – ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է ու հենց քաղաքացին է Հայաստանի ժողովրդավարության առանցքային երաշխավորը։ «Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացին գիտի՝ ինքը որոշում կայացնող հիմնական […]

Անկլավների մասով Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր. Արմեն Գրիգորյան

Անկլավների մասով Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր, կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մինչդեռ, նրա խոսքով, հայկական կողմն ունի իրավական հիմնավորում՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով: «Այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում», – ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի