24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է. հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Փոխնախարար

Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Քննարկումները սկսվել են, այդ առաջարկը սեղանին է, առաջարկի կապակցությամբ միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը», – ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ զորքերը հայելային հետ քաշելու հարցում հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է ու առաջարկն ուժի մեջ է։

Հիշեցնենք՝ մարտի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե զորքերը, բացի ամբողջական ետքաշումից, Հայաստանը հանդես է եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում են Ադրբեջանի արձագանքին:

«Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», – ասել էր Փաշինյանը։

2022 թվականի փետրվարի 9-ին վարչապետը մանրամասնել էր, թե ինչ է իրենից ներկայացնում հայ-ադրբեջանական սահմանին զորքերի հայելային հետքաշման գաղափարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ