14 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Իրոք, շռնդալից, գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում»․ Վահան Քերոբյանը՝ Հիսուս Քրիտսոսի արձանի կառուցման մասին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը զբոսաշրջային մեծ նախագիծ է։

«Իրոք, շռնդալից և մեծ մասշտաբի, գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում, և մենք, ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը որքան հնարավոր է՝ արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա»,- ասել է Քերոբյանը լրագրողների հետ զրույցում։

Նա հավելել է՝ այսօր եկել են Հատիս լեռան մոտ, որպեսզի հասկանան Կառավարության անելիքները։

«Բնականաբար, այսօր պարզ չեն լինի բոլոր անելիքները, բայց կստորագրենք հուշագիր, որով Կառավարությունը իր օժանդակությունը կհայտնի այս նախագծին։ Հետո էլ բոլոր խնդիրները հընթացս լուծելու համար կստեղծենք աշխատանքային խումբ, որը նախագծի օժանդակությունը ամեն կերպ կապահովի»,– ասել է Վահան Քերոբյանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ