26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մեծապես կարեւորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում եղել եւ շեշտադրվել է ԱԺ-ի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, համատեղ նախագծերի անհրաժեշտությունը: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով եւ ջանքեր է գործադրում թե’ տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե’ սահմանազատման եւ սահմանային անվտանգության ուղղությամբ:

 

Նա շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ:

Գերմանացի գործընկերը տեղեկացրել է, որ աչալրջորեն հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ համոզմունք է հայտնել, որ հակամարտությունների լուծման արդյունավետ ուղին խաղաղ բանակցություններն են:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Գերմանիայի հարուստ խորհրդարանական ավանդույթի մաս կազմող հանրահայտ Christian Prayer Breakfast-ների կազմակերպումը, ինչպես նաեւ վերականգնվող էներգիային վերաբերող գործնական հարցեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ