27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Պարտավորեցնում է . հետաքրքիր զուգադիպություն/վիդեո/

17 ամյա Վազգեն Սարգսյանը երազում է բարձրաստիճան զինվորական դառնալու մասին: Ավարտական դասարանում սովորող տղան քառօրյա պատերազմի օրերին ցանկացել է դիրքեր գնալ՝ ընկերների հետ: Վազգենը ծնվել է մարտի 5-ին ու այս փաստը նրան պարտավորեցնում է: Մանրամասները՝ տեսանյութում:

«Աշխարհ թուրքերին չես ուզում դատել» /վիդեո/

Պատանի երկրապահները օրեր առաջ ԵԿՄ «Եռասերունդ» ճամբարից ուխտագնացություն կատարեցին Ծովինար գյուղի Աստվածածին եկեղեցի: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Թեքֆանդոյի Շիրակի մարզի ներկայացուցիչ, ճամբարի ֆիզիկական ծառայության պետ  Արա Խաչատրյանը նշեց, որ ուխտագնությունը իրականացվել է ամեն շաբաթ, երբ  շուրջ 5 կիլոմետր քայլել են ոտքով և հոգևորի ու հայրենիքի միասնականությունը ամեն պահ ոգևորել է պատանի երկրապահներին: «Մայոր Արայիկ Հարությունյանի […]

Աղոթքներով հզորացած ազատամարտիկը /ֆոտո/

Սփյուռքահայ ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատում ճանապարհ կերտած Շահե Աճեմյանը կարևորում է հավատքի դերը հաղթանակի գործում: Ազատամարտիկը ֆեյսբուքի իր էջում գրառել է. «Արցախյան պատերազմի ողջ ընթացքում այս աղոթքները միշտ եղել են իմ գրպանում»:

Ջավախքում 19-ամյա աղջիկը կախվելու միջոցով ինքնասպան է եղել

Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ Բալխո գյուղում օգոստոսի 26-ին սեփական տան ցախանոցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն գյուղի 19-ամյա բնակչուհին: Աղջկան կախված վիճակում հայտնաբերել են ընտանիքի անդամները: 19-ամյա աղջիկն այս տարի էր ընդունվել Հայաստանում Ֆրանսիական համալսարան: Նրա ինքնասպանություն գործելու պատճառների մասին համագյուղացիներն ու ընտանիքի անդամները ոչինչ չգիտեն: 19-ամյա աղջկան հուղարկավորել են օգոստոսի 30-ին՝ Բալխո գյուղում: […]

Հինգ երեխաների հետ մայրը սարսափելի պայմաններում է ապրում /վիդեո/

1976 թվականն ծնված հինգ երեխաների մայր Ռուզաննա Հարությունյանը  հիվանդ ամուսնու՝ Արթուր Բարսեղյանի հետ ապրում է Արարատի մարզում, նրա ավագ երեք զավակներն առաջին ամուսնուց են, վերջին երկուսը՝ երկրորդ: Մինչ 2-րդ ամուսնությունը Ռուզաննայի որդիններն ապրում էին մանկատանը, մայրը հնարավորություն չի ունեցել նրանց խնամելու: Ամուսնությունից հետո երեխաներին ընտանիք են վերադարձրել  և ապրել միասին: Զավակներից Անահիտ և Նվեր Հարությունյաններն […]

Ադամ Սահակյան` ներկա … (ֆոտո, վիդեո)

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Ադամ Սահակյանի անվամբ այսօր դասարան բացվեց Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Դասասենյակն ամբողջությամբ պատված է Ադամի լուսանկարներով, նրան նվիրված տողերով, որոնք ասում են, որ հաճախ բացակաները ավելի ներկա են: ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Երիտասարդական Հանրություն և Հիմնադրամ (YSF) կազմակերպության ատենապետուհի Ադրինե Բանդարյանը նշեց, որ բոլոր հայերիս պարտականությունն է ինչ-որ […]

Կարմիր դագաղով անիծյալ Կյանքն են տանում թաղելու

Կարմիր դագաղով անիծյալ Կյանքն են տանում թաղելու Երբ վերջալույսի կրակվող աչքը ըլնում է սեղան, Եվ որտեղ որ է երկինքը հիմա թատրոն է տալու, Մարդիկ ոռնում են մենակ մնացած գայլըրի նման. Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու: Հորիզոնները վառվեցին կրքից՝ վայրենի ու խենթ, Մութը ցրվում է՝ քարանձավներում իր վիշտը լալու, Մարդիկ մենակ են ցավի […]

Հալեպում հայ զինծառայող է զոհվել

Հալեպում հայ զինծառայող է զոհվել: Սիրիայում հրատարակվող հայկական  «Գանձասար» թերթը հայտնում է, որ զոհվածը 1992 թվականին ծնված Հարութ Մանուկ Պողոսյանն էր: Հարութ Մանուկ Պողոսյանը զոհվել է Հալեպի հարավ-արեւելյան մասում մարտերի ընթացքում: Զոհվածի մարմինը վաղը կփոխանցեն հարազատներին:

Ազատազրկվածները հաճախ են ինքնասպան լինում/վիդեո/

«Ազատազրկված անձանց հետ հոգեբանական լուրջ ծրագրեր պետք է իրականացվեն, որպեսզի նրանք կարողանան հարմարվել ազատության մեջ»,-այսօր  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ ասաց  հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքերով՝   մեզ մոտ ազատազրկված անձինք գիտակցաբար եւ ենթագիտակցաբար չեն ցանկանում կալանավայրերից դուրս գալ եւ դուրս գալուց հետո էլ  ենթագիտակցաբար այնպես են անում, որ նորից հայտնվեն այնտեղ. «Միջավայրը հարազատ է […]

Որբի ցավը /վիդեո/

Լույսն աչքերի մեջ սեր է դառնում: Հավատը անսպառ է ու լույսի պակաս չունի: Անի Մնացականյանի երակներով հավերժորեն հոսում է զգացմունքը: «Ես սիրառատ եմ: Կարող եմ դառնալ ուրիշի  զգացմունքի թարգմանիչը»: Henaran.am-ի հետ զրույցը մտերմիկ էր ու բացվեցին առօրյայից դեպի պոեզիա ձգվող սահմանները: Անին եղել է մանկատանը ու իր հոգու խորքում զգացել որբի ցավը. «Գիտես ինչ է կորցրել մայրդ…» : […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված