13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու են Թբիլիսիից օդանավակայանի տոմսերն ավելի էժան

Ազգային ժողովում քննարկվում է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի հանրապետության կառավարության ու ԱՄԷ կառավարության միջև միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նկատեց, որ որոշ դրույթների տեխնիկական խմբագրում է նախատեսվում համաձայնագրում:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցերվ դիմեց զեկուցողին, որոնք վերաբերում էին ՀՀ ավիացիային: Նախ նա նշեց, որ ՀՀ հասնել ու գնալ որևէ եվրպական երկիր տևում է 10 ժամից ավելի և հետաքրքրվեց՝ գնագոյացման հետ կապված ինչ-որ տեղաշարժ կա, թե չէ:

«Սրա մասին շատ է  խոսվել, տեղաշարժ կա, և դա փաստ է, այն է, որ ես չեմ ասում ՀՀ ավիացիայի տոմսերն էժան են ու տեղ չկա աշխատելու, միանշանակ, տեղ կա աշխատելու, մանավանդ եթե համեմատական ենք անցկանցում Թբիլիսիի հետ ,կան ուղղություններ, որ էժան են Թբիլիսիից, կան՝ Երևանից»:

Նա նշեց, որ այս առումով մեր ավիացիան մրցակցային դիրքում չէ, քանի որ կոմերցիոն շուկայական բնույթի հարցեր կան, այսինքն՝ եթե չկա համապատասխան պահանջարկ, ավիափոխադրողը մուտք չի գործում շուկա, ու ստացվում է, որ ուղևորները տրանզիտից են օգտվում:

Ս. Ավետիսյանի համոզմամբ՝ Թբիլիսիի էժան տոմսերի պատճառը պայմանավորված է Ստամբուլի ՀԱԲ օդանավակայանի միջոցով դեպի Եվրոպա թռիչքներով ապահովված լինելը:

Ի դեպ, նա հավելեց, որ 30 տոկոսով ուղևորահոսքի աճ կա, տոմսերի գնի անկում էլ որոշ ուղղություններով կա՝ օրինակ՝ հենց Երևան-Մոսկվա ուղղությամբ:

Ապա Մ. Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են արվում Գյումրու օդանավակայանի հետ կապված, որպեսզի այն թռիչքներ ապահովի: Զեկուցողն ասաց, որ նախ Գյումրու օդանավակայանից մեկնող ուղևորները օդի տուրք չեն վճարում, և երկրորդ՝ Զվարթնոցի հետ կա համաձայնագիր սակագների վերաբերյալ: Սրանք են հիմնական քայլերը:

«Ներկայումս բանակցություններ են գնում մի ավիաընկերության հետ, որի անունը չեմ տալիս, բայց որը, հավանաբար, մուտք կգործի շուկա, ու շոշափելի տարբերություն կլինի գնային առումով»,-հավելեց նա: Ս. Ավետիսյանը շեշտեց, որ նախորդ տարի այս օդանավակայանից իրականացվել են չվերթներ, սակայն քանի որ նույն գներն են նաև Զվարթնց օդանավակայանից, մարդիկ նախընտրում են թռչել այստեղից:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ