15 Մարտի, Saturday, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Բիկինիով դահուկորդները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում /ֆոտո/

Բիկինիով դահուկորդները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում: Կրեատիվ “Էնգիրո” բյուրոն, որն էլ կազմակերպել է “Grelka sun&ride Music Fest” երաժշտության եւ ձյան փառատոնը, որին էլ ներկայացել են բիկինիով դահուկորդները, պաշտոնական հաստատում է ստացել, որ ռեկորդը գրանցված է:  Նշենք, որ ապրիլի 20-ին Շերեգեշ լեռնադահուկային հանգստավայրում ռեկորդ է սահմանվել. Ավելի քան 700 դահուկորդներ եւ սնոուբորդիստներ միաժամանակ իջել են Կանաչ […]

Հենրիխի նոր ”ընկերուհին”

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դորտմունդի “Բորուսիա”-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն չի հանդիպում Լիլիթ Թագեսյանի հետ: Լիլիթ Թագեսյանը BRAVO.am-ի հետ զրույցում հերքել է այն. “Սուտ տեղեկություն է տարածվել: Նման բան չկա, չգիտեմ էլ, թե ով է հնարել: Ես այս պահին աշխատանքի վայրում եմ եւ ամեն ինչի մասին ընկերներիցս իմացա, որոնք նույնպես շատ զարմացած են” :  Հայաստանյան […]

Ռիհաննան գնումների է դուրս եկել լողազգեստով /ֆոտո/

25-ամյա սկանդալային երգչուհի Ռիհաննան, ով իր “Diamonds World Tour” ծրագրի շրջանակներում համերգներով հանդես է գալիս Եվրոպայում, ներկայումս Մոնակոյում է գտնվում:  Օրերս նա շոկի է ենթարկել տեղի բնակիչներին` գնումների դուրս գալով միայն լողազգեստով: Անցորդներն ապշել են երգչուհու տեսքից եւ շտապել են նրան լուսանկարել:  Աստղի լողազգեստն ի դեպ հայտնի դիզայներ Մեթյու Ցինկից է եղել: Գնումներից հետո Ռիհաննան […]

Լինդսի Լոհանի կյանքը կցուցադրվի ռեալիթի շոուում

Օփրա Ուինֆրիին պատկանող “Oprah Winfrey Network” կաբելային հեռուստաալիքի  եթերում այսուհետ կհեռարձակվի ռեալիթի շոու, որի շրջանակներում հեռուստադիտողը կարող է հետեւել Լինդսի Լոհանի կյանքին: Հետաքրքիրն այն է, որ շոուի ցուցադրման գաղափարը պատկանում է հենց Լինդսիին: Հենց որ ավարտվի նրա բուժման կուրսը կլինիկայում, աստղը գործի կանցնի: Ըստ Լինդսիի եւ Օփրայի պայմանավորվածության` շոուի համար նախապես կնկարահանվի 8 սերիա, որոնցում […]

iPhone-ը սպանել է չինուհուն

Չինաստանում iPhone-ն սպանել է 23-ամյա աղջկան: Մա Այ Լունը էլեկտրական հոսանքի մահացու հարված է ստացել զանգին պատասխանելիս, երբ հեռախոսը լիցքավորվելիս է եղել:  “Հուսով եմ, որ iPhone-ի օգտատերերը զերծ կմնան դրանց օգտագործելուց լիցքավորման ընթացքում”,-գրել է “Weibo”-ի իր միկրոբլոգում աղջկա քույրը: Նա հավելել է, որ “բացատրություններ” է սպասում “Apple” ընկերությունից: Ընկերությունն իր հերթին արդեն ցանկցություններ է հայտնել մահացած աղջկա ընտանիքին: […]

Ռեկորդ սահմանելու փորձն ավարտվել է մրցարշավորդի մահով /վիդեո/

Ամերիկացի 44-ամյա մրցարշավորդ Բիլլ Ուորների սահմանած արագության հերթական ռեկորդը նրա կյանքն արժեցավ: Ողբերգությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Մեն նահանգում` ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախկին օդանավակայանում:  Էքստրեմալը փորձել է մոտոցիկլով ժամում 482 կմ արագություն գրանցել: Հասնելով ժամում 458 կմ-ի` Ուորները կորցրել է վերահսկողությունը եւ ընկել: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան: Մրցարշավորդը մահացել է ստացված վնասվածքներից:  2011-ին Ուորները […]

“Թունավոր արքայադուստր” Ռիհաննան կհայտնվի Մադամ Տյուսոյի թանգարանում

Ռիհաննայի մոմե արձանը հանրությանը ներկայացվել է հուլիսի 11-ին` նյույորքյան “Sacred Tattoo” դաջվածքների սրահում: Սրահի աշխատակիցները մոմե քանդակների վարպետներին օգնել են արձանի վրա հավելել երգչուհու 15 դաջվածքները:  Ի դեպ, սա  միակ նորությունը չէ փոքրիկ Ռիի մասին: Օրերս երգչուհին գլխավորել է սոցցանցերում ամենից շատ ազդեցություն ունեցող աստղերի ցանկը: Բացի նրանից, ամենից շատ “լայքեր” հավաքած աստղերի թվում են […]

Ջեյ Լոն 10 մլն է վաստակել` բռնապետերի եւ հանցագործների համար երգելով

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը 10 մլն դոլար է վաստակել նախկին ԽՍՀՄ-ի տարածքի բռնապետերի եւ հանցագործների առջեւ ելույթ ունենալով, տեղեկացում է “The Hollywood Reporter”-ը, որը հիմնվում է Նյու Յորքում գործող “Human Rights Foundation” իրավապաշտպան կազմակերպության զեկույցի վրա:  Փաստաթղթում մասնավորապես նշվում է Լոպեսի` վերջերս Թուրքմենստանում կայացած ելույթը, որի համար նա ներողություն խնդրեց: Երգչուհու ներկայացուցիչը հայտարարել […]

Լեդի Գագան փողոց է դուրս եկել ներքնազգեստով /ֆոտո/

Կարծես թե Լեդի Գագան ընդհատակ է անցել միայն վիրտուալ կյանքում: Ամենօրյա կյանքում նա շարունակում է ապշեցնել հանրությանը եւ բավականին ծաղկուն տեսք ունի:  Օրերս պապարացցիները Գագային լուսանկարել են Նյու Յորքի փողոցներում` մեղմ ասած` բաց հագուստով: Բարձրակրունկ կիսաճտքավոր կոշիկների հետ Գագան հագել է ընդամենը կիպ, մինի կիսաշրջազգեստ եւ կրծկալ: Սակայն բոլորը նկատել են, որ երգչուհին բարեկազմ է […]

Ինքնասպանության փորձ` թութակի պատճառով

Ղազախստանի բնակիչը ինքնասպանության փորձ է արել սիրելի թութակի սատկելու պատճառով:  Ինչպես հաղորդում է “YK-news.kz”-ը, 41-ամյա տղամարդը կտրել է ձախ ձեռքի երակները: Բարեբախտաբար շտապ օգնությունը ժամանակին է հասել: Թե ով է զանգահարել բժիշկներին, հայտնի չէ:  Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմիններին նա պատմել է իր արարքի դրդապատճառը: Թե կոնկրետ երբ է սատկել նրա թութակը, հայտնի չէ: Հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի