17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Կինն ինքնուրույն կրծքերը մեծացնելուց հետո մահացել է

39-ամյա արգենտինուհի Սոնյա Պերեզ Լանզոնը մահացել է կուրծքը մեծացնելու անհաջող փորձից հետո: կինը փորձել է կրծքերը մեծացնել ինքնուրույն, նա կրծքագեղձեր վազելին է ներարկել: Դրանից մի քանի շաբաթ հետո կնոջ թոքերում թրոմբ է առաջացել: Երբ կինը սկսել է դժվար շնչել, գնացել է հիվանդանոց: Կինը հիվանդանոցում թաքցրել է վազելին ներարկելու փաստը եւ շատ ուշ է խոստովանել այդ […]

100 տարեկան մուրացկանը մահացել է` հասցնելով մեկ միլիոն դոլար հավաքել

Սաուդյան Արաբիայում մահացել է մուրացիկ Աիշան, ով մոտ 50 տարի զբաղվելիս է եղել մուրացկանությամբ: Նա մուրալիս է եղել Ջիդա քաղաքի կենտրոնում, տեղի գրեթե բոլոր բնակիչներն արդեն նրան դեմքով ճանաչելիս են եղել: Կնոջ մահվանից հետո պարզվել է, թե որքան գումար է Աիշան հավաքել մուրացկանության ընթացքում: Պարզվել է, որ Աիշան, ում մայրն ու դուստրը նույնպես մուրացկանությամբ էին […]

Երեխաները գետն անցնում են` մտնելով տոպրակների մեջ

Վիետնամի գյուղերից մեկը լրջորեն վնասվել է ջրհեղեղից հետո, եւ այժմ ծնողները ստիպված են իրենց երեխաներին դպրոց ուղարկել պոլիէթիլենային տոպրակները մտցնելով, որպեսզի գետն անցնելիս նրանց դպրոցական համազգեստը չթռչվի: Գետի ջուրը հասնում է մինչեւ երեխաների կզակը: Գետի մյուս ափին երեխաներին ուսուցիչներն են սպասում, ովքեր նրանց օգնում են ազատվել տոպրակներից:

Հնդկացի բիզնեսմենը գերեզմանատանը ռեստորան է բացել

Հնդկական Ախմադաբեում բիզնեսմենը որոշել է հին գերեզմանատանը ռեստորան կառուցել: Գործածարը որոշել է պահպանել գերեզմանաքարերը եւ դրանք մնացել են հենց ռեստորանի մեջտեղում: Հետաքրքրական է, որ այս ռեստորանը մեծ հետաքրքրություն է վայելում այցելուների շրջանում: Ռեստորանում շուրջ 10 շիրմաքար կա:

Կատուն մեկ ժամ “լվացվել է” լվացքի մեքենայում

7 շաբաթանոց կատվի ձագուկը` Փոփետ մականունով, մեկ ժամ շարունակ “լվացվել է” 50 աստիճան տաք ջրում` լվացքի մեքենայում: Կատուն մտել է լվացքի մեքենայի մեջ, երբ իր 27 ամյա տիրուհին` Լորան, կեղտոտ լվացքը լցնելիս է եղել մեքենայի մեջ: Չիմանալով, որ կատուն լվացքի մեքենայի մեջ է, Լորան միացրել է այն:   Երբ կինն անջատել է լվացքի մեքենան ու […]

Մեկ տարեկան երեխային բուժում են Կոկա-կոլայով

Շոտլանդացի փոքրիկ աղջնակին մարսողական համակարգի զարգացման հետ կապված արատից բուժել է գազավորված ըմպելիքը:  Մեկ տարեկան Էմի-Ռոուզի մայրը պատկերացնել անգամ չէր կարող, որ իր դստերը կփրկի ամենավտանգավոր ըմպելիք համարվող Կոկա-կոլան: Փոքրիկը ծնվել է նշված ժամկետից 8 շաբաթ շուտ: Երեխայի մոտ շնչառական եւ մարսողական արատ են հայտնաբերել` նրա կերակրափողը կապված չէ ոչ ստամոքսի, ոչ էլ թոքերի հետ: Այս […]

Ինչի է ընդունակ կինը` ամուսնուն համացանցից հեռու պահելու համար

32-ամյա իտալուհին, ով երկու երեխաների մայր է, ծայրահեղ քայլի է դիմել` ամուսնուն համացանցից կտրելու համար: Կինը, տեսնելով, որ ամուսինն օրեր շարունակ համակարգչի առջեւ է եւ ոչ մի կերպ չի շեղվում, որոշել է գողություն անել: Նա մի կնոջ դրամապանակ է գողացել ու անմիջապես գնացել ոստիկանություն` խոստովանելու համար իր արարքը: Նա ասել է, որ հույս ունի, որ […]

Օձը կուլ է տվել կոկորդիլոսին /ֆոտո/

Ավստրալիայում օձի եւ կոկորդիլոսի 5 ժամ տեւած պայքարն ի վերջո ավարտվել է օձի հաղթանակով, տեղեկացնում է Thе Telegraph–ը: Այս ամենին ականատես է եղել զբոսաշրջիկ մի կին, ով լուսանկարել է կենդանիների պայքարը: Նա պատմել է, որ օձն ամբողջովին կուլ է տվել կոկորդիլոսին, չնայած որ վերջինը շատ ավելի մեծ է եղել, քան օձը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված