17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Հայտնի գործարարը ձերբակալվել է` 15 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար

Իտալիայում ձերբակալվել է 50-ամյա հայտնի մի գործածար` մեքենայում 15-ամյա ուկրաինուհու հետ սեքսով զբաղվելու համար: Աղջիկը մարմնավաճառ է եղել, եւ այժմ գործարարը պնդում է, որ չի իմացել, որ նա անչափահաս է: Այժմ գործարարը գտնվում է տնային կալանքի տակ` իր սեփական վիլլայում, որտեղ նա ապրում է կնոջ ու երեխայի հետ: Գործարարը Իտալիայում բավական հայտնի է:

Ջունգլիներում գտել են 9-ամյա աղջկան, ում 6 ամիս առաջ փախցրել էին` ամուսնանալու համար

Բոլիվիայի ոստիկանությունը Ամազոնի ջունգլիներում հայտնաբերել է 9-ամյա իսպանուհուն, ում 6 ամիս առաջ Պիրենեյից առեւանգել էր Հարավային Ամերիկայի մի բնակիչ: Տղամարդը, ով մուսուլման է, ցանկանում էր ամուսնանալ աղջնակի հետ: 35-ամյա տղամարդը եղել է աղջնակի հարեւանը եւ մի օր առեւանգել է նրան` իր հետ տանելով այլ երկիր: Երեխային գտել են, տղամարդը նրան թաքցնելիս է եղել ջունգլիներում: 35 […]

Մատուցողուհիները մերկացել են եւ փրկել ռեստորանը սնանկացումից /ֆոտո/

Իսպանիայի Տարրանգոն քաղաքի Էրիկ II ռեստորանում գործերը սկսել են հրաշալի գնալ այն բանից հետո, երբ մատուցողուհիները սկսել են սնունդը մատուցել ներքնազգեստներով: Սակայն երբ այս մասին իմացել են կանանց իրավունքները պաշտպանող հասարակակն կազմակերպությունները, նրանք անմիջապես ոստիկանություն են դիմել: ՀԿ-ներկայացուցիչը նշել է, որ ռեստորանի տնօրենը իր շահույթը բարձրացնելու համար ստիպել է մատուցողուհիներին մերկ աշխատել, հակառակ դեպքում սպառնացել […]

26 տարի իր մահապատժին սպասող տղամարդն արդարացվել է

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում դատարանը արդարացրել է 64-ամյա Գլեն Ֆորդին, ով մեղադրվում էր սպանության մեջ եւ 26 տարի է` սպասում էր իր մահապատժին: Ֆորդի փաստաբաններին ի վերջո հաջողվել է ապացուցել, որ տղամարդը սպանության պահին պարզապես չէր կարող լինել սպանության վայրում: Հարկ է նշել, որ Ֆորդը մեղադրվում էր ոսկերչի սպանության մեջ, որը տեղի է ունեցել 1983 թվականին: […]

Երկգլխանի երեխա է ծնվել /ֆոտո, վիդեո/

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել, տեղեկացնում է “Դեյլի մեյլը”:  Աղջիկ երեխան ծնվել է կեսարյան հատումով և կշռում է 3.4 կգ։ Հղիության ամբողջ ընթացքում բժիշկները երեխայի մորը` 28-ամյա Ուրմիլա Շարմանին ասել են, որ ինքը երկվորյակներ է ունենալու: Այժմ բժիշկներն ասում են, որ թեեւ ամեն ինչ կանեն` երեխային փրկելու համար, սակայն երեխան գրեթե անհնար է, որ ողջ […]

Սոնա Շահգելդյանի իրական սերը նոր է հայտնվել /վիդեո/

՛՛Իմ իսկական սերը նոր է հայտնվել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը՝ խոսելով Սուրբ Սարգսի տոնի, ստացած նվերների մասին: Սոնան կարծում է, որ տաղանդավոր ու լավ մարդիկ պետք է խենթ լինեն, ինքը ևս այդպիսին է: Ի դեպ, երեկ երգչուհու ծնունդն էր: Սոնան պատմեց նաև, որ բազմաթիվ անակնկալներ է ստացել:  Հետաքրքիր մանրամասները՝ տեսանյութում: Հ.Գ. Կանանց միամսյակին […]

Տղամարդը մեկ րոպեում գլխով 155 ընկույզ է կոտրել

Պունջաբեում երիտասարդական փառատոնի շրջնականերում Մոհամադ Ռաշիդը, ով մարտարվեստով է հետաքրքրվում, մեկ րոպեում գլխով 155 ընկույզ է կոտրել: Սրանով նա ռեկորդ է սահմանել: Ռաշիդի հնարքը յուրօրինակ է եղել նաեւ այն առումով, որ եթե նախկինում ճակատները հատուկ կապելիս են եղել, որպեսզի չվնասեն` այս հնարքն անելիս, ապա 23-ամյա Ռաշիդը բաց ճակատով է կատարել հնարքը:

Երկվորյակները մահացել են միեւնույն ճանապարհի վրա` 18 տարվա տարբերությամբ

Իլլոնեյսում 29-ամյա Սառա Սանագանը մահացել է ավտոճանապարհային պատահարի արդյունքում: Նա մահացել է միեւնույն ճանապարհի վրա` մի քանի մետրի տարբերությամբ, որտեղ 18 տարի առաջ մահացել էր Սառայի երկվորյակ քույրը: Քերին մահացել էր 1996 թվականին, երբ ընդամենը 11 տարեկան էր: Այն ժամանակ նրան վրաերթի էին ենթարկել:

Երեխային պանրով բուտերբրոդի համար դուրս են արել մանկապարտեզից

Օնտարիոյում երկու տարեկան աղջնակին դուրս են արել մանկապարտեզից, քանի որ նա իր հետ պանրով բուտերբրոդ է բերած եղել: Մանկապարտեզի տնօրենն ասել է, որ իրենց մանկապարտեզում խստիվ արգելված է կողմնակի սնունդը: Պատճառն այն է, որ երեխաներից շատերը սննդային ալերգիա ունեն, եւ դրսից բերված սնունդը կարող է վնասել նրանց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված