17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Հնգանկյուն նարինջներ են ստեղծել /ֆոտո/

Ճապոնացի ֆերմերների նորարարությունները, կապված մրգերի հետ, չեն դադարում զարմացնել: Հիմա էլ ֆերմերները հնգանկյուն նարինջ են ստեղծել: Այս յուրօրինակ մրգի առաջին չափաքանակը բաժանվել է ուսանողներին, որոնք պատրաստվում են ընդունելության քննություններին` իբրեւ թալիսման: Քննություններից հետո ուսանողները, բնականաբար, կարող են ուտել դրանք:

Ֆուտբոլիստը որդեգրել է գնացքում թողած 3-օրական երեխային

Իտալական ”Սասուոլո” ֆուտբոլային ակումբի հարձակվող Ֆլորո Ֆլորեսը Նեապոլում գնացքի նստարանի հարեւանությամբ հայտնաբերել էր երեք օրական երեխայի: Տեղեկանալով, որ երեխայի ծնողները այդպես էլ չեն գտնվել, նա որոշել է որդեգրել երեխային: ”Լսելով փոքրիկ Ֆրանչեսկոյի մասին տեղեկությունը, մենք հետեւեցինք սրտի կանչին: Ես ֆուտբոլիստ եմ, բայց առաջին հերթին հայր եմ: Ինձ ամենեւին հերոս չեմ: Այժմ մենք զբաղվում ենք փաստաթղթային […]

Դիզայները “ուտելու” գլխարկներ է ստեղծել /ֆոտո/’

Իսրայելից դիզայներ Մաոր Զաբարը գլխարկների հավաքածու է ստեղծել` ուտելիքների տեսքով: Գլխարկների վրա մասնավորապես կարելի է տեսնել սալաթ, ձվածեղ, խմորեղեն եւ այլն: Նման օրիգինալ մեկ գլխարկի արժեքը կազմում է 266 դոլար:

Արթուր Աբրահամը կհովանավորի պարսկական ընձառյուծի խնամքը/ֆոտո/

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը իր վրա է վերցեր պարսկական Լեդի Շիվա ընձառյուծին: Բնության մեջ այդ կենդանիները գտնվում են վտանգի մեջ: Բեռլինյան կենդանաբանական այգին բազմացնում է այդ կենդանատեսակը: ”Ես ցանկանում էի աջակցել Բեռլինի կենդանաբանական այգուն` փրկելով ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիներին”,-գրել է Աբրահամը Facebook-ի իր էջում:

“Ֆեյսբուքի” շնորհիվ դպրոցից 70 հազար դոլար է ստացել

Ամերիկյան Միննեւասկա քաղաքի 15-ամյա բնակչուհի Ռայլի Ստրետոնը իր դպրոցից մի ամբողջ կարողություն է կարողացել ստանալ: 2012 թվականին աշակերտուհին իրենց տան համակարգչից “Ֆեսյբուքի” իր էջում գրել է, որ վատ է վերաբերվում իր ուցուցչուհիներից մեկին: Աղջկան դպրոցի տնօրինությունը պատժել է, ինչն էլ բարկացրել է տեղի իրավապաշտպաններին, որոնք նշել են, որ աղջիկն “ընդամենը արտահայտել է իր զգացմունքները”: Նրանք […]

Գերմանիայում թռչող ծառ է հայտնվել /ֆոտո/

Գերմանացի երկու դիզայներ` Դենիել Սիրինգը, անտեսանելի են դարձրել ծառի մի մասը, որը կանգնած է ճանապարհի եզրին: Դրա համար անհրաժեշտ է եղել հատուկ ներկ եւ նյութեր: Այժմ, շնորհիվ դիզայներների, այնպիսի տպավորություն է, որ ծառը թռչում է: Սակայն թե որքանով են ավելացել այդ հատվածում ճանապարհային պատահարները, չի հաղորդվում:

Մեքենան կայանելիս կինն ընկել է հսկայական փոսը /ֆոտո/

Լոնդոնում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: 130 հազար դոլար արժողությամբ Range Rover Sport մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսն ու մնացել նկուղի եւ փողոցի արանքում: Ականատեսների խոսքերով` մեքենան փողոցից բարձրացել է մայթ ու այնտեղից ընկել փոսը: Մեքենայի ղեկին կին վարորդ է եղել, եւս 3 կին եղել են մեքենայում, բայց բարեբախտաբար, նրանց ոչ ոք չի տուժել:

Շվեդիայում 40 սանտիմետրանոց առնետ են հայտնաբերել /ֆոտո/

Շվեդիայի բնակիչներ Սիգնե Բենգթսոնը եւ նրա երեխաները մի քանի օր շարունակ վախեցել են մտնել իրենց խոհանոց, քանի որ այնտեղ ահռելի առնետ է բնակություն հաստատել: “Մենք երբեք չէինք տեսել նման հսկայական կրծողի”,- ասել են սանիտարական ծառայության անդամները, ովքեր եկել են ընտանիքի կանչով: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ընտանիքի անդամները երկու շաբաթ շարունակ բարձր ձայներ են […]

Ռուսաստանում “Նոր ռուսի” արձան է հայտնվել /ֆոտո/

Չիտայի կենտրոնում 2,5 միլիոն ռուբլի արժողությամբ արձան է հայտնվել: Արձանը, որի հեղինակը Կրասնոյարսկից քանդակագործ Անդրեյ Կիյանիցինն է, նվիրված է «նոր ռուսի» կերպարին: Հարկ է նշել, որ Ռուսաստանում այդպես են անվանում վերջերս հարստացած ու «երես առած» մեծահարուստներին: Արձանը նստած է նստարանին, նրա վրա աչքի ընկնող մեծության զարդեր կան:   Արձանի հեղինակը նշել է, որ քաղաքում լուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված