06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԴԵՄՔԵՐ

Ջասթին Բիբերը նոր մասնագիտություն է սովորել

Կածես թե դաջվածքները դարձել են արեւմտյան աստղերի կյանքի անբաժան մասը: Դժվար է 18 տարեկանից բարձր ինչ-որ մեկին տեսնել առանց նկարների մարմնի վրա: Իսկ Ջասթին Բիբերն ավելի հեռուն է գնացել` նա սովորել է դաջվածքներ անել: Այժմ նա ինքնուրույն կարող է “զարդարել” իրեն տարբեր պատկերներով:  Ջասթինի առաջին “հաճախորդն” էլ հենց նրա վարպետն է եղել, որի ոտքի վրա […]

Ջոլին ֆուրոր է առաջացրել կանանց գագաթաժողովին /ֆոտո/

Հոլիվուդյան դերասանուհի եւ ՄԱԿ-ի աշխատակցուհի Անջելինա Ջոլին վերջին տարիներին այնքան էլ հաճախ չի հայտնվում բարձրաշխարհիկ երեկույթներին կամ միջոցառումներին, որոնց սովորաբար ներկա են գտնվում հայտնի աստղերը: Էնջիին ավելի հաճախ կարելի է տեսնել երեխաների հետ զբոսնելիս կամ Աֆրիկայում` ինչ-որ դաշտային պայմաններում` բարեգործական առաքելությունների ժամանակ: Սակայն օրերս նա բացառություն է արել եւ ներկա գտնվել Նյու Յորքում կայացած “Կանայք աշխարհում” […]

Քիմ Քարդաշյանն անհավանականորեն գիրացել է /ֆոտո/

31-ամյա Քիմ Քարդաշյանը եւ նրա ընկեր Քեյնի Ուեսթը շուտով ծնողներ կդառնան, սակայն Քիմի հղիությունը դեռեւս բոլորի համար չէ համոզիչ: Եթե հավատանք “National Enquire” տաբլոիդին, Քիմն իրականում հղի չէ, այլ արհեստական փոր է կրում հագուստի տակից, որպեսզի լրագրողների ուշադրությունը գրավի դեպի իր անձը: Գաղտնիք չէ, որ Քարդաշյանը սիրում է ուշադրության կենտրոնում լինել եւ մամուլին մշտապես առիթ է տալիս իր մասին խոսելու: Բայց ահա Քիմի վերջին լուսանկարները հակառակն […]

Ամենաանճաշակ աստղերի թոփ-10-ը /ֆոտո/

Հանրահայտ “Marie Claire” հրատարակությունն առանձնացրել է 20 աստղերի, որոնցից 10-ն այդպես էլ չսովորեց ճաշակով հագնվել:  Քրիստինա Ագիլերա: “Ձայնը” նախագծի երրորդ եթերի կապակցությամբ կազմակերպած երեկույթի ժամանակ 32-ամյա երգչուհու կերպարը “Marie Claire” խմբագրության կողմից դրական արձագանքի չարժանացավ: Քննադատներն անընդհատ հարցնում են` “Ինչու՞ է Քրիստինան էլ ավելի ընդգծում իր գիրությունը”, իսկ երգչուհու կողմնակիցները պնդում են ինքնարտահայտման ազատության մասին: Հայդի […]

Վոլոչկովան նոր փեսացու ունի /ֆոտո/

Պարուհի Անաստասիա Վոլոչկովան կրկին սիրահարվել է: Այս անգամ  նրա ընտրյալը 45-ամյա գործարար Բախտիյար Սալիմովն է: Ինչպես միշտ, Վոլոչկովան կիսվել է հանրության հետ իր ռոմանտիկ լուսանկարներով եւ հայտարարել, որ անչափ երջանիկ է: Անաստասիան արդեն ծանոթացել է Բախտիյարի 19-ամյա որդու հետ, ինչպես նաեւ նոր ընտրյալին ծանոթացրել է մոր` Թամարա Վլադիմիրովնայի  եւ դստեր` Արիադնայի հետ:  Գործարարը եւս անկեղծացել […]

Հայ աստղերի սանրվածքները. շենքին կից վարսավիրանոցո՞ւմ են մազերը հարդարում /ֆոտո/

Հայ աստղերի “գլխի տեր” ոճաբան-վարսահարդար Անի Ավդալյանն այս անգամ խոսեց մեր հայկական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների “վերնահարկից” սանրվածքներից: Ոճային քննություն անցկացնող Անին նրանց լուսանկարները նայելիս նախ մի փոքր մտածում էր, հետո գնահատում, հիմնավորում իր կարծիքը: Ոճաբանը նաև ցավով նշեց, որ Հայաստանում երգչուհին կարող է մազերը հարդարել իրենց շենքին կից վարսավիրանոցում ու գնալ տեսահոլովակի նկարահանումների: Ըստ Անիի` […]

Սոբչակն օրինակելի խորթ մայր է /ֆոտո/

Սկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով վերջերս ամուսնացավ դերասան Մաքսիմ Վիտորգանի հետ, փորձում է հարաբերությունները հարթել ամուսնու դստեր հետ: “Քսյուշան եւ Պոլինան ավարտական երեկոյի համար զգեստ են ընտրում եւ ինձնից խորհուրդ հարցնում, իսկ ես գլուխ չեմ հանում դրանից”,-իր միկրոբլոգում երկրպագուների հետ կիսվել է Վիտորգանը:  Նա նաեւ նշել է, որ կինը եւ դուստրը միասին կինո են գնացել: […]

Բեքհեմի երկրպագուներն այժմ կարող են քնել նրա մահճակալին

Եթե ուզում եք թռթվռալ ձեր սիրելի Վիկտորյա Բեքհեմի մահճակալի վրա կամ զբոսնել այն այգում, որտեղ Բեքհեմներն իրենց երեխաներին են զբոսանքի տանում, ուրեմն դուք այժմ ունեք այդ հնարավորությունը: Աստղային զույգը վաճառքի է հանել կալվածքը, որը բրիտանացի լրագրողները “Բեքհեմների դղյակ” են անվանում:  Կալվածքի տարածքում կա մանկական տարածք, մի քանի այգի եւ թենիսի կորտ, բիլյարդի սրահ, սպորտդահլիճ: Դղյակի […]

Ջոլին շահել է դատը` առանց դատարանում ներկա գտնվելու

Անջելինա Ջոլին շահել է դատական գործը, որը նրա դեմ մի խորվաթ լրագրող էր ներկայացրել` մեղադրելով դերասանուհուն գրագողության մեջ: Ջեյմս Բրեդոկ անունով լրագրողն առաջինը չէ, ով հայտնի մարդու նկատմամբ նման մեղադրանք է ներկայացնում: Նա պնդում է, որ Ջոլին իր` “Մեղրի եւ արյան երկրում” ֆիլմի սցենարը վերցրել է իր` “Ավիրված հոգիներ” պատմվածքից: 2 ստեղծագործության հերոսուհիներն էլ Բոսնիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված