15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քիմ Քարդաշյանն անհավանականորեն գիրացել է /ֆոտո/

31-ամյա Քիմ Քարդաշյանը եւ նրա ընկեր Քեյնի Ուեսթը շուտով ծնողներ կդառնան, սակայն Քիմի հղիությունը դեռեւս բոլորի համար չէ համոզիչ: Եթե հավատանք “National Enquire” տաբլոիդին, Քիմն իրականում հղի չէ, այլ արհեստական փոր է կրում հագուստի տակից, որպեսզի լրագրողների ուշադրությունը գրավի դեպի իր անձը: Գաղտնիք չէ, որ Քարդաշյանը սիրում է ուշադրության կենտրոնում լինել եւ մամուլին մշտապես առիթ է տալիս իր մասին խոսելու:

Բայց ահա Քիմի վերջին լուսանկարները հակառակն են ապացուցում: Նա երբեք էլ նիհար չի եղել, սակայն վերջերս չափից ավելի է գիրացել եւ ակնհայտ է, որ պատճառը նրա ներկայիս վիճակն է: Սակայն Քիմին իր նոր կազմվածքը բոլորովին չի հուզում: “Քույրս` Քորթնին, ասում էր, որ երբ ես հղի լինեմ, ինձ համար ընդհանրապես միեւնույն է լինելու` ինչ են խոսում իմ մասին: Հիմա ես հասկանում եմ` ինչ նկատի ուներ նա”,-ասել է Քիմը:

Դե ինչ, չնայած Քիմի կազմվածքը փոխվել է, սակայն նա հավատարիմ է մնացել ինքն իրեն` ուշադրություն չի դարձնում հասարակության կարծիքի վրա, ինչպես եւ նախկինում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ