27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամենաանճաշակ աստղերի թոփ-10-ը /ֆոտո/

Հանրահայտ “Marie Claire” հրատարակությունն առանձնացրել է 20 աստղերի, որոնցից 10-ն այդպես էլ չսովորեց ճաշակով հագնվել: 

Քրիստինա Ագիլերա: “Ձայնը” նախագծի երրորդ եթերի կապակցությամբ կազմակերպած երեկույթի ժամանակ 32-ամյա երգչուհու կերպարը “Marie Claire” խմբագրության կողմից դրական արձագանքի չարժանացավ: Քննադատներն անընդհատ հարցնում են` “Ինչու՞ է Քրիստինան էլ ավելի ընդգծում իր գիրությունը”, իսկ երգչուհու կողմնակիցները պնդում են ինքնարտահայտման ազատության մասին:

Հայդի Քլում: Նա արդեն այդքան էլ երիտասարդ չէ, սակայն շատերն են նախանձում նրա կազմվածքին: Բնականաբար, այն կարելի է ընդգծել, սակայն սահման պետք է միշտ լինի, ինչի մասին Քլումը մոռացել է: “MTV European Music Awards”-ի ժամանակ երեկոյի հաղորդավարուհին ու չորս երեխաների մայրը ժամանեց Versace-ի չափազանց  բաց զգեստով: 

Սինդի Լոփեր: “Քրիստինա Ագիլերա 2032”, այսպես կարող էր մակագրված լիներ նկարը: Բոլորն էլ նկատում են Ագիլերայի եւ Լոփերի նմանությունը, սակայն քննադատները հույս ունեն, որ 20 տարի հետո Քրիստինան ավելի խելամիտ կգտնվի եւ նմանատիպ հագուստներ չի կրի: “American Music Awards”-ի ժամանակ շոտլանդական մոտիվներով զգեստը Սինդիին տվել էր անփույթ տեսք:

Լիլի Քոուլ: Կարմիր գորգերի վրա մոդել եւ դերասանուհի Լիլին սովորաբար ուրախացնում է իր տեսքով, սակայն վերջին ամիսներին նա ավելորդ կիլոգրամներ է հավաքել եւ, կարծես, ընդհանրապես կորցրել է ոճի զգացումը: Վենետիկի կինոփառատոնին Լիլին հայտնվել է սովորական սեւ բլուզով եւ լայն տաբատով, որի վրա էկզոտիկ թռչուններ էին պատկերված: Նա նույնիսկ վարսահարդարման մասին էր մոռացել:

Լորեն Փոփ: Սիլիկոնային բարբին անգլիական երկույթներից մեկին հայտնվել էր անհեթեթ տեսքով: Միգուցե երեկույթը թեմատիկ է եղել, սակայն  Լորենի մոտ բարձրացել է նաեւ անճաշակության հերթական ալիքը:

Ռիտա Օրա: Ոչ վաղ անցյալում  մի քանի հրատարակություններ Ռիտային ներառեցին “ամենաոճայինների” ցուցակի մեջ, սակայն “Marie Claire”-ն այլ կերպ է վարվել` նրա կերպարներից մեկը դասելով տարվա վատագույն զգեստների շարքում:

Քեթի Փրայս: Տհաճ անակնկալ էր սպասվում բոլոր նրանց, ովքեր այս տարի ներկա են գտնվել Քեթիի` թանկարժեք իրերի նոր տեսականու շնորհանդեսին: Երեկույթի տիրուհին հյուրերի առաջ հայտնվել է գռեհիկ զգեստով, որը ետեւից հարսանյաց գզեստ էր հիշեցնում:

Նիկի Մինաժ: Անհեթեթ համադրության եւս մեկ օրինակ է ցույց տալիս 30-ամյա ռեփերը, ով բազմիցս գլխավորել է աշխարհի ամենաանճաշակ աստղերի ցուցակը: Իր նոր օծանելիքի շնորհանդեսի ժամանակ Մինաժը հայտնվել է անհեթեթ կերպարով, որի գույների համադրությունը պարզապես աչք հանելու ցանկություն է առաջացրել: 

Քեթի Փերրի: Չափազանց աչք ծակող զգեստ էր կրել Քեթի Փերրին, ով “Nickelodeon Kids’ Choice”-ին ամբողջովին կանաչ գույնի մեջ էր` բլուզը, կիսաշրջազգեստը, կոշիկները եւ նույնիսկ աքսեսուարները:

Ֆերջի:  “Grammy Awards”-ի ժամանակ միշտ շքեղ երգչուհին կրում էր Jean Paul Gaultier-ի ոչ այնքան գեղեցիկ զգեստը: Բացի այդ, ներքնազգեստի ձեւը եւ գույնը հնարավորություն չեն տվել զգեստին` նորաձեւություն ճիչ համարվելու համար: 

 

Աղբյուրը` armstar.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ