18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայ աստղերի սանրվածքները. շենքին կից վարսավիրանոցո՞ւմ են մազերը հարդարում /ֆոտո/

Հայ աստղերի “գլխի տեր” ոճաբան-վարսահարդար Անի Ավդալյանն այս անգամ խոսեց մեր հայկական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների “վերնահարկից” սանրվածքներից: Ոճային քննություն անցկացնող Անին նրանց լուսանկարները նայելիս նախ մի փոքր մտածում էր, հետո գնահատում, հիմնավորում իր կարծիքը:

Ոճաբանը նաև ցավով նշեց, որ Հայաստանում երգչուհին կարող է մազերը հարդարել իրենց շենքին կից վարսավիրանոցում ու գնալ տեսահոլովակի նկարահանումների: Ըստ Անիի` վարսահարդարումն ամբողջական կերպարի ամենակարևոր բաղադրիչներից է, հաջողության 50 տոկոսը:

“Եթե նույնիսկ Armani կամ Cavalli էլ հագնես, բայց մազերդ անիմաստ, սխալ հարդարած լինես, հագուստդ չի նկատվի: Հայտնիները հաճախ սիրում են առօրյա ոճը խառնել բեմական կերպարի հետ: Նույն սանրվածքով նրանք կարող են գնալ և՛ փորձի, և՛ համերգի: Եթե աստղ ես, ապա չպետք է փողոցում առաջին կուրսեցու տեսքով հայտնվես”,- համոզված է Անին` միաժամանակ նշելով, որ նաև դրական տեղաշարժեր է նկատում:

Աննա Խաչատրյան. Աննան լավ երգչուհի է, բայց ոճի հետ կապված խնդիրներ ունի: Դրանք երևացել են հենց սկզբից: Նա չի գտել իր ոճը նույնիսկ հագուստի, դիմահարդարման հարցում. միշտ նույն սանրվածքով է: Եթե ճիշտ ընտրված տարբերակ լիներ, գուցե այդ հանգամանքը օգներ: Բայց այս դեպքում միատեսակությունը նրան խանգարում է: Ցածր հասակի հետ մեկտեղ նրա սանրվածքը անհամաչափություն է ստեղծում: Իսկ մազերի գույնը, որակը շատ լավն են: Կարճ սանրվածքի դեպքում նա հաստատ իրեն համապատասխան գեղեցիկ ոճ կգտնի:

Սասունցի Դավիթ. Դավթի սանրվածքը շատ լավն է, համեմատաբար ավելի եվրոպական: Նրա դեմքը և դիմագծերը համաչափ են ու գեղեցիկ, ինչի շնորհիվ նրան ցանկացած սանրվածք հարմար կլինի: Նա կարող է նույնիսկ ճաղատ լինել, չնայած` այսպես շատ ավելի լավ է: Այս սանրվածքով Դավիթը շատ ոճային է և իր կերպարին էլ համապատասխան:

Արմինկա. Ես միշտ կարծել եմ, որ մուգ մազերն Արմինկային ավելի են սազում: Թեև նա այսպես էլ է շատ ոճային, բայց մուգ վարսերով ավելի լավ է նայվում, ավելի խորը ու հետաքրքիր արտաքին է ունենում. սևահեր Արմինկան ավելի ՙվամփ՚ ոճում է: Եվս մեկ կարևոր հանգամանք. Արմինկայի մազերը պետք է համեմատաբար ավելի կարճ լինեն: Կարճ սանրվածքը նրա գլխի ձևին ու մարմնի կառուցվածքին ավելի համապատասխան է:

Անի Քրիստի. Այս դեպքում էլ սանրվածքի խնդիրը սերտ կապված է նաև հագուստի, կերպարի հետ: Առաջին հերթին Անին իրեն պետք է գտնի հագուստի, հետո միայն` սանրվածքի հարցում: Երգչուհու մոտ ժամանակ առ ժամանակ սանրվածքի փոփոխություններ նկատվում են: Դա, իհարկե, լավ է, բայց փոփոխությունները պետք է ճիշտ ու տեղին լինեն: Եթե նա ներկայանում է գեղեցիկ զգեստով ու Բարբի տիկնիկի կերպարով, ապա դրա հետ «վայրի» սանրվածքն համատեղելի չէ: Հայաստանում նմանօրինակ ոճերի անհամաձայնությունը տարածված է:

Քրիստինե Պեպելյան. Նա արդեն երկար ժամանակ է շոու-բիզնեսում, սակայն վարսահարդարման հետ կապված փոփոխություններ միայն վերջերս նկատեցինք: Այն էլ` մգացրած մազեր, որ նրան այնքան էլ չեն սազում: Մուգ գույնը “կորցնում” է նրան: Շիկահեր մազերով նա ավելի գայթակղիչ է: Քրիստինեի դիմագծերը արտահայտիչ են` գեղեցիկ աչքեր, ընդգծված շրթունքներ: Նա սանրվածքի հետ կապված ինչ էլ անի, միևնույն է, դիմագծերն ընդգծված կմնան: Քրիստինեն շատ հանգիստ կարող է փոփոխություններ չանել, պարզապես պետք է մազերը բաց գույնի լինեն ու հնարավոր է` մի փոքր էլ երկար:

Ավետ Բարսեղյան. Իր ընտրած կերպարում Ավետը միշտ էլ փայլում է: Նա հաճախ նաև տարբեր սանրվածքներ ունի` և թաց, և հարդարած: Ավետը միշտ կարծես ֆիլմից կամ ամսագրի շապիկից լինի: Բայց նա առավել համակրելի է մի փոքր ավելի երկար մազերովª մոտ 5սմ£ Վերջին շրջանում նա կարծես հենց այդպիսին է:

«Թաց» մազերն Ավետին ավելի են սազում: Այսպես նրա կերպարն ավելի շարժուն ու կենդանի է, դիմագծերին էլ համապատասխան:

Սյուզի Մելիքյան. Սյուզիի և՛ հագուստը, և՛ վարսահարդարումը “հայկական ժողովրդական” է: Օրինակ` եթե հայտնի մարդը մազերը շերտագունաներկում է (միլիրովկա), ապա նա պետք է ընդհանրապես բեմում չերևա: Եթե հատուկ երևալու նպատակով է արված, ապա պետք է գոնե ցայտուն լինի: Սյուզին շատ համակրելի աղջիկ է ու շատ գեղեցիկ դիմագծեր ունի, որոնք ավելի արտահայտիչ և ընդգծված կլինեին առանց մազափնջի (չոլկա): Նա կարող է հոլիվուդյան աստղ դառնալ, եթե այդ բոլոր փոփոխությունները կատարի:

Արազ Դարե. Կարծում եմ` այսպես էլ է շատ լավ, բայց ես մի փոքր կկարճացնեի նրա մազերը` 5-7սմ: Ավելի գայթակղիչ կլիներ, եթե Արազը “թաց” մազերը հետ սանրեր: Արազին շատ համապատասխան է իր սանրվածքը` ռոմանտիկ երգեր, դասական հագուկապ:

Շատ գայթակղիչ է, երբ տղամարդը երկար մազեր է ունենում, թեև Արազի դեպքում չէր խանգարի ժամանակ առ ժամանակ փոփոխություններ մտցնելը:

Աննա Արմենակյան. Մազերի հարցում շատ սխալներ են նկատվում: Հագուստի հետ կապված ոճային անհամաձայնություն կա: Երկար, ծավալուն վարսերը հաճախ «ծանրաբեռնում» է նրա կերպարը: Աննայի մազերի գույնը այժմ անհաջող է բացացրած, թեև նախկինում էլ շերտագունաներկմամբ շատ ավելի վատ էր: Մի ժամանակ նրա մազերն ուղիղ էին, այժմ` ալիքավոր գանգուր: Այս կերպարը նրա կազմվածքին ավելի համապատասխան է:

Անահիտ Սիմոնյան. Անահիտի մազերի ձևը շատ լավն է: Գույնը կարելի է ավելի բացացնել, դարձնել շագանակագույն: Այսպես նրա դեմքը «կորում» է, և կերպարն այնքան էլ աստղային չի ստացվում: Դիմագծերը հետաքրքիր են, կարելի է մազերի համապատասխան գույնով դրանք ավելի ընդգծել:

Սիլվա Հակոբյան. Սիլվան ունի ոճաբանի, ճիշտ վարսահարդարման կարիք: Նա “թինեյջերական” կերպարով է, ուստի նրան պետք չէ “տիկնոջ” վարսահարդարում անել և մեծացնել. պետք է ոչ թե «գեղեցիկ կին» դարձնել, այլ “հետաքրքիր աղջիկ”: Երբեմն Սիլվայի հագուստը լինում է միջին տարիքի կնոջ, վարսերը` աղջկական, երբեմն էլ` հակառակը: Երբ նա առաջին տեսահոլովակից հետո մազերի գույնը չնչին փոխեց, շատ ավելի հետաքրքիր դարձավ: Դիմագծերի հետ Սիլվային գանգուր մազեր ընդհանրապես չեն սազում, լավ կլինի մազերը ուղիղ լինեն:

Աիդա Սարգսյան. Աիդայի մասին ասելու այնքան էլ շատ բան չունեմ: Աիդան չփոփոխվող կերպար է, պետք չէ շատ աշխատել այդ ուղղությամբ: Նրա սանրվածքը հաճախ չի համապատասխանում դիմագծերին և կազմվածքին: Սխալները հենց հագուստից են գալիս: Առաջին հերթին Աիդան մոդելավորողի, հետո միայն վարսահարդարի կարիք ունի: Աիդային ճիշտ խորհուրդներ են հարկավոր: «Արմենոիդսի» հետ վերջին տեսահոլովակում նրա վարսահարդարումը լավն էր:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ