09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

Արթուր Աբրահամը մասնակցել է Վերջին զանգին և խոստացել հիմնել մարզադպրոց

Ազատություն ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է այսօր հանրապետության դպրոցներում անկացվող Վերջին զանգի արարողության մասին: ”Ավարտել եմ Ներքին Չարբախի թիվ 99 միջնակարգ դպրոցը: Այսօր ընտանիքիս հետ միասին մասնակցեցինք մեր դպրոցի միջոցառմանը: Շրջանավարտների հետ միասին ուրախացա նաև ես”,-նշել է Աբրահամը: Բռնցքամարտիկը հավելել է, որ մարզական կարիերան ավերտելուց հետո կհիմնի բռնցքամարտի մարզադպրոց:

Թոնի Բրեքսթոնը բացահայտել է իր կյանքի անդառնալի ողբերգական մանրամասները

Հայտնի երգչուհի Թոնի Բրեքստոնը, ով հայտնի է ”Unbreak My Heart”, ”Spanish Guitar” և այլ երգերով, ինքնակենսագրական գրքում որոշ մանրամասներ է բացահայտել իր կյանքից: Երգչուհին պատմել է, որ մոտ 10 տարի առաջ նա աբորտի է դիմել` հրաժարվելով լույս աշխարհ բերել երեխային: Այդ ժամանակ Բրեքստոնը բուժման կուրսեր էր անցնում և վախենում էր վնասել երեխային: Այժմ երգչուհին զղջում է իր քայլի […]

Սպանվել է հայազգի քրեական հեղինակություն Մելոյանը

Ուկրաինայի Դոնեցկի շրջանում զինյալները սկսել են հաշվեհարդար տեսնել այն քրեական հեղինակությունների հետ, ովքեր հրաժարվում են ֆինանսավորել անջատողականներին: Նշված շրջանում հայտնաբերվել է Ռոբերտ Մելոյանի դիակը, ում իրավապահները համարում էին տեղական քրեական հեղինակություն: Երկրի ՆԳՆ-ն հայտնել է, որ Մելոյանին սպանել են զինյալները: Ըստ աղբյուրի, նա հրաժարվել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել անջատողականներին:

”Բաժանում Շառլ Ազնավուրի՞ց. երբեք”. Le Figaro

Հեղինակավոր Le Figaro-ն անդրադարձել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակին։  ”Բաժանում Շառլ Ազնավուրի՞ց. երբեք: Ամերիկացի հանդիսատեսը Շառլ Ազնավուրին համարում է ֆրանսիական մշակույթի մեծագույն առասպելներից մեկը, Եվրոպայում նրան իրավացիորեն համարում են աստղ: Ներկա պահին նա շրջագայում է ամբողջ աշխարհում` շարունակելով իր 60 տարվա երաժշտական կարիերան: Այս երեկո Ազնավուրը ելույթ կունենա Բեռլինում”,-գրում է Le Figaro-ն:

Ամենացանկալի աստղերը /ֆոտո/

“Details” ամսագիրը կազմել է ամենացանկալի աստղերի ցանկը` հիմնվելով օնլայն-հարցումների վրա: 1. Ռայան Գոսլինգ, 32  տարեկան, ամուսնացած չէ, սակայն երկար ժամանակ հանդիպում է դերասանուհի Եվա Մենդեսի հետ: 2. Զակ Էֆրոն, 25 տարեկան, ամուսնացած չէ: 3. Ադամ Լեւին, 34 տարեկան, ամուսնացած չէ: 4. Չենինգ Տատում, 33 տարեկան, ամուսնացած է Ջեննա Դեւանի հետ: 5. Բրեդլի Կուպեր, 38 տարեկան, […]

Մոնիկա Բելուչին չի վախենում ծերանալուց

49-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին ներկա է գտնվել Կաննի փառատոնին: Նա ներկայացրել է ”Հրաշքներ” ֆիլմը: Պրեմիերայից առաջ Մոնիկա Բելուչին հարցազրույց է տվել, որում խոսել է իր տարիքի մասին.”Թույլ տվեք ինձ հաճույք ստանալ այ փաստից, որ ապրում եմ: Հույս ունեմ, որ դեռ ժամանակ ունեմ, քանի որ դեռ չեմ հասցրել այն ամենն, ինչ ցանկանում եմ: Շատերը նշում […]

Բեքհեմների որդին մատուցող է աշխատում 1 ժամի դիմաց 4.5 դոլարով

Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և նրա կնոջ` մոդել Վիկտորիա Բեքհեմի 15-ամյա որդին` Բրուկլինը, աշխատանքի է տեղավորվել: Մինչ նրա ծնողները տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ են վաստակում, Բրուկլինն աշխատում է Լոնդոնի հասարակ սրճարաններից մեկում որպես մատուցող և ստանում է 4.5 դոլար մեկ ժամի դիմաց: Բրուկլինը որոշել է անձամբ իմանալ ”փողի արժեքը”, քանի որ նրա ծնողները ժամանակին ևս սկսել […]

Արքայազն Չարզլը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ

Մեծ Բրիտանիայի թագավորության արքայազն Չարլզը Կանադա կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ: BBC-ն հաղորդում է, որ առանձնազրույցի ժամանակ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիային, արքայազնը նշել է.”Եվ այժմ Պուտինը գրեթե կրկնում է այն, ինչ անում էր Հիտլերը”: Զրույցին ներկա գտնված Մերիեն Ֆերգյուսոնը, ով Հոլոքստի տարիներին կորցրել է իր բարեկամներին և […]

Քամերոն Դիասը խոստովանել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել կնոջ հետ /16+/

41-ամյա հոլիվուդյան աստղ Քամերոն Դիասը թեեւ երբեք ամուսնացած չի եղել, սակայն սիրավեպեր շատ է ունեցել: Նա ասել է, որ սեքսի շնորհիվ է, որ նա պահպանում է երիտասարդությունն ու գեղեցկությունը: Եվ ահա դերասանուհին հերթական սկանդալային հայտարարությունն է արել: Watch What Happens Live թոք-շոուի եթերում դերասանուհին ասել է, որ սեռական հարաբերություն է ունեցել կնոջ հետ: Հիշեցնենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված