Ամուսնության առաջարկ Հ1-ի եթերում
Այսօր Առաջին ալիքով հեռարձակվող «Առավոտ լուսո» հաղորդման ուղիղ եթերում հաղորդավար Վահե Խանամիրյանն ամուսնության առաջարկություն է արել իր գործընկեր Լիլիթ Մուրադյանին։
Այսօր Առաջին ալիքով հեռարձակվող «Առավոտ լուսո» հաղորդման ուղիղ եթերում հաղորդավար Վահե Խանամիրյանն ամուսնության առաջարկություն է արել իր գործընկեր Լիլիթ Մուրադյանին։
Ֆիլիպիններում քաղցկեղով հիվանդ Ռոուդեն Գոյի և նրա ընկերուհու՝ Լիզլիի հարսանեկան տեսանյութը, որը մահացել էր արարողությունից 10 ժամ անց, դարձել է համացանցի հիթ: Ներկայումս տեսանյութը YouTube-ում ունեցել է ավելի քան 4 մլն դիտում:
Պարագվայցի նիզականետորդուհի Լերին Ֆրանկոն, ով բազմիցս մասնակցել է Օլիմպիական խաղերին, լուսանկարվում է տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում: Նրա մարզական արդյունքներն այդքան էլ տպավորիչ չեն: Դրան հակառակ` Ֆրանկոն ուշադրություն է գրավում իր հիանալի կազմվածքով: Մարզուհուն էր վերագրվում սիրավեպ հայտնի թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ:
Խոստովանե՛ք, ո՞վ է համբուրվել մեքենայիս հետ։ ))) Ու՞մ հետ է մեքենաս դավաճանել ինձ )))) Facebook-յան իր էջում գրել է դերասան Հովհաննես Ազոյանն ու տեղադրել լուսանկարը:
“Qahana.am” կայքը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակներում ”Հայտնի մարդիկ հավատքի մասին” խորագրի ներքո ներկայացվում են սիրված ու ճանաչված արվեստագետների, հասարակական, քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ՝ ”Եկեղեցին և մենք” թեմայով: Առաջին հյուրը դերասան Մկրտիչ Արզումանյանն է: Ի՞նչ հաճախականությամբ է դերասանն այցելում եկեղեցի, որտե՞ղ է առավել շատ գտնում իր հանգիստը, հավատո՞ւմ է, որ Աստված կօգնի իր նախաձեռնություններին […]
Թուրքիան 1915թ.-ի դեպքերի հարյուրամյակին ընդառաջ կարևոր քայլ է նախաձեռնում, գրված է CNN Turk կայքում: Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ նկարահանվելու է ”Պոռթկում իմ հոգում” ֆիլմը: Նկարահանվելիք ֆիլմի հիմքում Առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին տեղի ունեցող սիրավեպն է։ Սիրավեպի հերոսներից մեկը հայ բուժքույր է, որի կերպարը մարմնավորելու է Քեյթ Ուինսլեթը։ Նրա զուգընկերոջ դերի ամենահավանական թեկնածուն հոլիվուդյան դերասան Մարկ […]
”Դունյա tv’’-ի ”Բու Սաբախ” հաղորդման ուղիղ եթերի ժամանակ մահացել է ադրբեջանցի հայտնի հաղորդավար և գրող Վիդադի Թագիզադեն: Այս մասին գրված է ադրբեջանական haqqin.az կայքում: Վերջերս հաղորդավարը նշել էր իր 60 ամյակը, որի ժամանակ էլ ներկայացրել էր իր նոր գիրքը: Կայքը հաղորդում է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի հետ խնդիրները:
Հոնդուրասցի երգչուհի Ռիհաննան գլխավոր աստղն էր CFDA Fashion Awards 2014 մրցանակաբաշխությանը: Երգչուհուն շնորհվել է ”Մոդայի խորհրդանիշ” մրցանակին:Երեկույթին Ռիհաննան կրում էր կիսաթափանցիկ զգեստ:
Հայազգի ”օրենքով գող” Էդուարդ Ասատրյանը ծնունդով Թբիլիսիից է: Նա ունի 2 մականուն` Էդիկ Թիֆլիսկի և Էդիկ Օսետրինա: Էդիկ Թիֆլիսկին բազմաթիվ անգամ ձերբակալվել է սպանությունների, առևանգումների և այլ մեղադրանքներով: 46 տարեկանում նա արդեն իսկ կարողացել է ձեռք բերել մեծ հեղինակություն քրեական աշխարհում: Թե ինչպես է Էդիկ Ասետրինան արհամարհում իրեն ուղղված հարցերը՝ դիտեք տեսանյութում:
Բրազիլիայի հավաքականի և ”Բարսելոնայի” ֆուտբոլիստ Նեյմարի ընկերուհին` Գաբրիելա Լենզին Instagram-ում հրապարակել է հարսանեկան զգեստ: Ոչ վաղ անցյալում խոսվում էր ֆուտբոլիստի և 20-ամյա մոդելի սիրային կապի մասին: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ լուսանկարը վերցված է ֆոտոսեսիայից, սակայն իսպանական և բրազիլական ԶԼՄ-ները նշում են, որ դա պատահական չէր արված. նրանք պատրաստվում են ամուսնանալ:































