Վառ ու շքեղ ֆոտոշարք` Եվրատեսիլ 2014-ի կիսաեզրափակչից /ֆոտոշարք/
“Ռիա նովոստին” ներկայացրել է շքեղ ու անկրկնելի ֆոտոշարք նախօրեին տեղի ունեցած “Եվրատեսիլ 2014” մրցույթի առաջին կիսաեզրափակչից:
“Ռիա նովոստին” ներկայացրել է շքեղ ու անկրկնելի ֆոտոշարք նախօրեին տեղի ունեցած “Եվրատեսիլ 2014” մրցույթի առաջին կիսաեզրափակչից:
Facebook-յան օգտատերերն իրենց շնորհավորանքներն ու շնորհակալությունները համացանցի միջոցով փոխանցում են Արամ MP3-ին, ով երեկ իր ”Not alone” երգով անցավ Եվրատեսիլի եզրափակիչ փուլ: ”Հաջորդ տարվա ”Երվրատեսիլը” Հայաստանում տեսնելու սպասելիքով. շնորհավորում եմ Արամ MP3-ին տպավորիչ ելույթի առիթով”,-գրել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ”Այ սենց հանգիստ, առանց ներվայնանալու գնում ենք առաջ, Արամ ջան: Ապրես, շնորհավոր!!!”,-գրել է շոումեն Հայկ Մարությանը: […]
Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հաջողություն է մաղթել երգիչ Արամ MP3-ին, ով քիչ անց Հայաստանը կներկայացնի ”Եվրատեսիլ 2014” երաժշտական մրցույթի կիսաեզրափակչում: ”Դու մենակ չես: Հաջողություն Արամ MP3-ին”,-գրել է Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում:
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքին վռնդել են Լաս-Վեգասի կազինոյից, որտեղ նա բլեքջեք էր խաղում: Utro.ru-ի տեղեկատվության համաձայն` կազինոյի անվտանգության աշխատակիցները մետեցել են դերասանին եւ խնդրել լքել կազինոն, քանի որ նա “չափազանց լավ է խաղում”: Սակայն լուրեր են տարածվել, որ 41-ամյա դերասանը խաղաքարտերի հետ խարդախություն է արել, եւ հիմա Լաս-Վեգասի մի շարք կազինոներ դերասանին արգելված է մտնել: […]
“Եվրատեսիլ 2014”-ին Ավստրիայի էքսցենտրիկ ներկայացուցիչ 25-ամյա Կոնչիտա Վուրստը մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը կարմիր գորգին հայտնվել է մարմինը գրկող ճերմակ զգեստով, որը շատերը հարսանեկան զգեստի են նմանեցրել: Super.ru-ին տված բացառիկ հարցազրույցում Վուրստը խոստովանել է, որ արդեն ամուսնացած է եւ ամուսնական մատանին է ցուցադրել: “Այս զգեստը հատուկ ինձ համար են կարել: Սպիտակաձյունիկի զգեստի նման է, այնպես չէ՞: […]
Այսօր առավոտվանից համացանցը պարզապես հեղեղվել է կոչերով` քվեարկել «Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանի մասնակից Արամ MP3-ի օգտին: երկրպագուները կոչերն ուղղել են հատկապես սփյուռքահայությանը եւ ընդհանրապես` Հայաստանից դուրս ապրողներին: Հիշեցնենք, որ ժամեր անց, Երեւանի ժամանակով 23:00-ին, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կմեկնարկի «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ առաջինը ելույթ է ունենալու մեր մասնակից Արամ MP3-ը:
Երգչուհի Ջուսը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է նշանածի կիսամերկ լուսանկարը` այն մակագրելով`Իմ սիրուն մարմնով տղամարդ JE T’AIME ))))… Ջուսը նաեւ տեղադրել է իր եւ իր նշանածի համատեղ լուսանկարը:
”Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին, հատկապես Սերգեյ Չետկովիչին: Մեծ երեկոն կսկսվի ընդամենը մի քանի ժամ անց”,-twitter-ի իր էջում գրել է Եվրատեսիլ 2014-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ը: Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայանալու է այսօր Երեւանի ժամանակով ժամը 23.00-ին Կոպենհագենում: Առաջին կիսաեզրափակչում առաջինը բեմ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն, ով կներկայացնի իր “Not Alone” երգը”:
“Եվրատեսիլ 2014” երգի մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն մայիսի 3-ին երգել է “Not alone” երգը Eurofan սրճարանում:
Այսօր Երեւանի ժամանակով ժամը 23.00-ին Կոպենհագենում կմեկնարկի “Եվրատեսիլ 2014” երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Առաջին կիսաեզրափակչում առաջինը բեմ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն, ով կներկայացնի իր “Not Alone” երգը”: Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին: Ընդհանուր առմամբ, այս տարի “Եվրատեսիլին” կմասնակցի 37 երկիր: “Եվատեսիլ-2014” երգի մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W […]































