09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Մարիխուանան ավելի անվնաս է, քան ծխախոտը

Եթե մարդիկ երբեմն են ծխում մարիխուանա, դա նրանց թոքերի աշխատանքի վրա շարունակական բացասական ազդեցություն չի ունենում, հայտնում են Ալաբամայի եւ Կալիֆոռնիայի համալսարանների աշխատակիցները: Նրանք այս եզրակացությանն են եկել` գնահատելով մարիխուանա ծխող եւ ծխախոտ ծխող 5 հազար մարդկանց վիճակը, հայտնում է “ABC News”-ը: Գիտնականները չափել են հետազոտության մասնակիցների թոքերը եւ այն, թե որքան արագ են նրանք […]

Պլասիդո Դոմինգոն արժանացել է “Վոլֆ” հեղինակավոր մրցանակի

Իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն արժանացել է իսրայելական հեղինակավոր “Վոլֆ” մրցանակին արվեստի բնագավառում , որը երկրորդ վարկանշային մրցանակն է համարվում Նոբելյան մրցանակից հետո: 10 դափնեկիրների անունները հայտարարվել են Վոլֆի ֆոնդի կողմից: Ինչպես հայտնել է “Associated Press”-ը, Դոնիգոն մրցանակը կիսել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սայմոն Ռեթլի հետ: Դոնինգոն դարձել է առաջին կատարողը, ով արժանացել է […]

Այսօր Շնորհակալության միջազգային օրն է

Հունվարի 11-ն անկասկած կարելի է համարել “ամենաքաղաքավարի” օրերից մեկը, քանի որ այսօր նշվում է Շնորհակալության միջազգային օրը: Շնորհակալական խոսքերն ունեն կախարդական նշանակություն: Նրանց օգնությամբ մարդիկ միմյանց ուրախություն են պարգեւում, ուշադրություն  ցուցաբերում եւ դրական էմոցիաներ են փոխանցում: Իզուր չէ տուրիստական ուղեցույցներում նշվում, որ “շնորհակալություն”  բառը նույնիսկ ակցենտով արտասանելով այն երկրի լեզվով, որտեղ գտնվում ես, արժանանում ես […]

Լինդսի Լոհանին առաջարկել են մարմնավորել Էլիզաբեթ Թեյլորին

Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Լինդսի Լոհանին առաջարկել են “Էլիզաբեթ եւ Ռիչարդ. սիրո պատմություն” ֆիլմում մարմնավորել լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին: Ներկայումս դերասանուհին բանակցություններ է վարում  “Lifetime”  ընկերության հետ, որը զբաղվում է ֆիլմով: Այն կպատմի Թեյլորի եւ նրա ամուսնու` դերասան Ռիչարդ Բարտոնի հարաբերությունների մասին, ովքեր ամուսնացած են եղել 1964-1974 եւ 1975-1976-ականներին: Ամուսնական զույգը միասին  նկարահանվել է բազմաթիվ […]

“Դատաստանի օրվա” ժամացույցի սլաքը տեղափոխել են

Այսպես կոչված “Դատաստանի օրվա” (Doomsday Clock) ժամացույցի րոպեի սլաքը 2012-ի հունվարի 11-ին  մեկ րոպեով մոտ են տեղափոխել կեսգիշերին: Այս մասին հայտնել է “Bulletin of the Atomic Scientists” լրագիրը: “Դատաստանի օրվա” ժամացույցի վրա կեսգիշերը խորհրդանշում է գլոբալ աղետի սկիզբ: Նախորդ անգամ րոպեի սլաքը տեղափոխել են 2010-ի հունվարին: Այդ ժամանակ գիտնականները մեկ րոպեով հետ են տարել ժամանակը, […]

Մեծ Բրիտանիան 33 մլրդ ֆունտ արժողությամբ երկաթուղի կկառուցի

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել գերարագ երկաթուղային մագիստրալի կառուցման նախագծին: Այն կկապի Լոնդոնը կենտրոնական եւ հյուսիսային Անգլիայի քաղաքների հետ: Նախագծի արժողությունը, որը հավանաբար կիրականացվի 2033-ին, կազմում է 32,6 մլն ֆունտ ստեռլինգ: Ճանապարհի կառուցման արդյունքում լոնդոնցիները կարող են Բիրմինհեմ հասնել ընդամենը 49 րոպեում, այն դեպքում, երբ հիմա մեկ ու կես ժամ է պահանջվում: Գնացքների միջին […]

Ծեր կնոջն ստիպել են բանկ կողոպտել

Արկանզասում հանցագործը փորձել է տարեց կնոջն ստիպել բանկ կողոպտել: Այս մասին հայտնել է “Associated Press”-ը: Չարագործը 73-ամյա Բեթի Դեւիսի ոտքին է ամրացրել ինչ-որ առակա` ասելով, թե դա պայթուցիկ է, եւ ստիպել է գնալ բանկ: Հանցագործը ցանկացել է, որ կինը իր սեփական հաշվից գումար հանի: Դեւիսը ժամանել է բանկ եւ պատմել բանկի աշխատակիցներին իր վրա տեղադրված […]

Ֆուտբոլիստը ցանկանում է նախագահ դառնալ

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան սկսել է ստորագրություններ հավաքել, որպեսզի մասնակցի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին 2012-ին: Այս մասին հայտնել է “Liberation”-ը: Ինչպես հայտնում է թերթը, Կանտոնան նամակներ է գրել ֆրանսիական քաղաքների քաղաքապետերին: Որպես թեկնածու առաջադրվելու համար նրան անհրաժեշտ է ամենաքիչը 500 պաշտոնատար անձանց ստորագրություն: Իր ուղերձի մեջ Կանտոնան նշել է, որ ընտրվելու դեպքում խոստանում է պայքարել […]

ԱՄՆ-ում լույս է տեսել Օբամաների ընտանիքի մասին պատմող գիրք

Այս շաբաթ ամերիկյան գրախանութներում  հայտնվել է Բարաք Օբամային եւ նրա կնոջը նվիրված գիրքը: Գրքի հեղինակը “The  New York Times”–ի լրագրող Ջոդի Կանտորն է: Նախագահին նվիրված գրքում, որն  արդեն վաճառվում է ռեկորդային քանակությամբ, հեղինակը ներառել է Բարաք Օբամայի շրջապատից ավելի քան 33 հարցազրույց: Սակայն դեռեւս  “The Obamas” գրքի հրապարակումից առաջ, լրագրողները հասցրեցին հայտնել դրա սկանդալային բովանդակության […]

Բրեդ Փիթը վնասել է ծունկը

Հոլիվուդյան գերաստղ Բրեդ Փիթը իր 3 տարեկան դստեր հետ զբոսանքի ժամանակ ընկել է եւ վնասել ծունկը: Վնասվածքից հնարավոր չի եղել խուսափել, քանի որ Փիթը փորձել է հարվածից պաշտպանել փոքրիկ Վիվյենին: Այժմ Փիթն ստիպված է նույնիսկ միջոցառումներին ներկայանալ ձեռնափայտով, որը նրան օգնում է վերականգնվել: Դերասանը պատմել է, որ ինքը սայթաքել է աղջկա հետ բլուրից իջնելիս, պաշտպանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված