11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Արմեն Ջիգարխանյանը 79 տարեկան է

Հանրահայտ ու սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը այսօր` հոկտեմբերի 3-ին, տոնում է ծննդյան 79-ամյակը: Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ-ի հոկտեմբերի 3-ին: Նա 1953-1954 թթ.-ին  աշխատել է Արմենֆիլմում` որպես օպերատորի օգնական։ Առաջին քայլերը սկսել է 1955-ին Երևանի Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական թատրոնում, և 1967-ին տեղափոխվել է Մոսկվայի Լենկոմ թատրոնը։ 1969-ին աշխատել է Մայակովսկու Ակադեմիական Թատրոնում։ 1975-ին Ջիգարխանյանը […]

Շառլ Ազնավուրը` Вечерний Ургант-ին հյուր /վիդեո/

Այսօր Մոսկվայի Կորկուս սիթի հոլլում տեղի կունենա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մենահամերգը: Համերգից առաջ Ազնավուրը հյուրընկալվել է  Вечерний Ургант հաղորդմանը: Ու թեեւ ռուսական Առաջին ալիքի ազդագրերում ոչինչ չի նշվել Ազնավուրի հայկական ծագման մասին, այլ նրան ներկայացրել են իբրեւ ֆրանսիացի շանսոնյե, սակայն հաղորդման ընթացքում հաղորդավար Իվան Ուրգանտն մեծ ջանասիրությամբ խոսում եւ հարցրել է հայերից: Հայ հեռուստադիտողները […]

Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը դուստր են ունեցել

Հոլիվուդյան հանրահայտ աստղեր 31-ամյա Միլա Կունիսը եւ 36-ամյա Էշթոն Քաթչերը առաջին անգամ ծնող են դարձել, այսօր ծնվել է աստղային զույգի դուստրը: Երեխան ծնվել է 4 կգ 200 գր քաշով, Լոս Անջելեսի Cedars Sinai ծննդատանը: Կունիսը հիվանդանոց է ժամանել սիրելիի ուղեկցությամբ հոկտեմբերի 1-ին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Պետք է կարողանաս վերահսկել ինքդ քեզ. Շառլ Ազնավուրը վաղը Մոսկվայում համերգ կտա

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, իր 90-ամյակի կապակցությամբ արվող տուրնեի շրջանակներում,  վաղը` հոկտեմբերի 3-ին, համերգ կունենա Մոսկվայում: Համերգը տեղի կունենա Կրոկուս սիթի հոլլում, տեղեկացնում է РИА Новости-ն: Համերգի առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ազնավուրն ասել է, որ ինքը երջանիկ է, որ կրկին Մոսկվայում է եւ տեղեկացրել է, որ ինքը ներկայացնելու է իր ավանդական երգացանկի երգերը, նոր […]

Հանգուցյալին հրաժարվել են ընդունել դիակիզարան` հասակի պատճառով

Բրիտանացի Գրեհեմ Մելորի ընտանիքի անդամները խնդիրներ են ունեցել նրա դիակիզման հետ, քանի որ դիակիզարանները հրաժարվել են ընդունել նրա դին հասակի պատճառով: Նրանց մեծ մասը հանգուցյալի ընտանիքին ասել է, որ աշխատում է միայն այնպիսի դագաղների հետ, որոնց երկարությունը չի գերազանցում 2 մետրը, իսկ այն դագաղը, որում բրիտանացու մարմինն է գտնվել, 2.3 մետր է եղել: Նրա հարազատների […]

“Անվտանգ” սովորություններ, որոնք զրկում են մեզ գեղեցկությունից

Սովորություններ կան, որոնք թեեւ առաջին հայացքից անվտանգ են, սակայն իրականում վնասում են մեզ` հատկապես զրկելով գեղեցկությունից: Որոնք են դրանք եւ ինչ անել: Հեռախոսը դեմքին կպցնելը: Օրական տասնյակ անգամներ մենք հեռախոսը կպցնում ենք մեր դեմքին` դրանով խոսելիս, սակայն չենք մտածում, որ հեռախոսը մեր ամենակեղտոտ իրերից է: Մենք ձեռք ենք տալիս ամեն ինչի, որտեղ բակտերիաներ են, ապա […]

Բուժքրոջ` կտրված օրգանների հետ ֆոտոսեսսիան շոկ է առաջացրել /ֆոտո/

Համացանցում բուռն արձագանք են գտել Կազանի հիվանդանոցներից մեկի բուժքրոջ լուսանկարները: Լուսանկարներից մեկում բուժքույրը ձեռքին պահում է հենց նոր կտրած լեղապարկը, մյուսում` կնոջ` խիստ վնասված ձեռք:  Օգտատերերի կարծիքները կիսվել են: Ոմանք կարծում են, որ մարդ իրավունք ունի լուսանկարվել աշխատանքային գործընթացի ընթացքում, մյուսներն էլ նշում են, որ կնոջ արարքն ուղղակի անբարոյականություն է:  Ավելի ուշ պարզվել է, որ […]

Որն է աշխարհի ամենակալորիական նախաճաշը /ֆոտո/

Անգլիայի Bear Grill սրճարանի տնօրինությունը իրենց ճաշացանկ նախաճաշի տեսակ է ներառել, որը 8 հազար կալորիա է պարունակում: Hibernator անվանումով նախաճաշը պարունակում է` 4 ձվով ձվածեղ, բեկոնի 8 կտոր, 8 նրբերշիկ, 8 կարտոֆիլային կոտլետ, պանրով ձվածեղ, 4 բլիթ, 4 կտոր հաց, 4 կտոր երշիկ, ֆրի, սունկ եւ պոմիորներ: Այս «թեթեւ» նախաճաշի հետ միասին կաթնային կոկտեյլ է […]

Թալանել են Պավել Վոլյայի բնակարանը

Անհայտ անձինք թալանել են հայտնի հումորիստ, Comedy Club-ի անդամ Պավել Վոլյայի բնակարանը: միջադեպի մասին ոստիկաններին հայտնել է Վոլյայի ընկերը, ով վերջրես ապրելիս է եղել նրա բնակարանում:  НТВ-ի տվյալներով` բնակարանից 250 հազար ռուբլի, հեռախոս եւ iPad են գողացել:  Դեպքի առթիվ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:

Ամերիկուհու ամենասիրելի կերակուրը լվացքի փոշին է /ֆոտո/

19-ամյա ամերիկուհի Թեմպեստ Հենդերսոնը հոգեկան այնպիսի հիվանդությամբ է տառապում, որի դեպքում մարդիկ ուտում են իրեր, որոնք ուտելու համար նախատեսված չեն: Թեմպեստը օճառ եւ լվացքի փոշի է ուտում եւ դրանից ահռելի հաճույք է ստանում: Հետաքրքիր է, որ այդ հիվանդությունն աղջկա մոտ առաջացել է այն ժամանակ, երբ սիրած տղան լքել է նրան ու հեռացել: Աղջկա հարազատները դիմել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի