“Անվտանգ” սովորություններ, որոնք զրկում են մեզ գեղեցկությունից
Սովորություններ կան, որոնք թեեւ առաջին հայացքից անվտանգ են, սակայն իրականում վնասում են մեզ` հատկապես զրկելով գեղեցկությունից: Որոնք են դրանք եւ ինչ անել:
Հեռախոսը դեմքին կպցնելը:
Օրական տասնյակ անգամներ մենք հեռախոսը կպցնում ենք մեր դեմքին` դրանով խոսելիս, սակայն չենք մտածում, որ հեռախոսը մեր ամենակեղտոտ իրերից է: Մենք ձեռք ենք տալիս ամեն ինչի, որտեղ բակտերիաներ են, ապա հեռախոսին: այդտեղից էլ բակտերիաներն ուղիղ կերպով անցնում են մեր դեմքին:
Խորհուրդ` հաճախ սրբեք հեռախոսի էկրանն ու հաճախ լվացվեք:
Պզուկներ սեղմելը:
Հաճախ դեմքին պզուկ է դուրս գալիս` մեզ անախորժություն ու տհաճություն պատճառելով, հետեւաբար մենք ձգտում ենք արագ ազատվել դրանից: Արդյունքում մենք սեղմում ենք բշտիկը, ինչը սխալ է` սեղմելու արդյունքում մաշկի այդ հատվածի տակ բակտերիա է անցնում, բացի այդ` սեղմելու արդյունքում դեմքի այլ հատվածներին էլ են բշտիկներ առաջանում:
Խորհուրդ` մեկ երկու օր համբերեք, իսկ որպեսզի բշտիկը չերեւա, այն հատուկ քսուքով մշակեք, մինչեւ անցնի:
Ուրիշի իրերն օգտագործելը կամ սեփական իրերն ուրիշին տալը:
Հաճախ ընկերուհիներն իրար հետ կիսվում են կոսմետիկ միջոցներով, հագուստով կամ ուրիշի ականջակալն են օգտագործում: Դա բերում է տարբեր ինֆեկցիոն հիվանդւոյթւոնների, ալերգիաների:
Խորհուրդ` այն իրերը, որոնք շփվում են մաշկի հետ, չի կարելի ուրիշի հետ կիսել:
Դիմահարդարումով սպորտով զբաղվելը:
Հաճախխ կանայք դիմահարդարվում են եւ այդպես մարզասրահ գնում` մարզվելու: Դա վտանգավոր է, քանի որ մարզվելու ընթացքում արյան շրջանառությունն արագանում է, քրտինքը դեմքի ծակոտիներով պետք է դուրս գա, իսկ դիմահարդարումը ծածկում է ծակոտիները: Արդյունքում մաշկի բորբոքումներ են լինում:
Խորհուրդ` մարզասրահ կամ լողավազան գնալուց առաջ մանրամասն կերպով մաքրեք դիմահարդարումը: