04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Մնաս բարով, իմ ընկեր․ Օլգա Օռլովայի տեսահոլովակը՝ նվիրված Ժաննա Ֆրիսկեին /վիդեո/

Երգչուհի Օլգա Օռլովան տեսահոլովակ է նկարահանել «Մնաս բարով, իմ ընկեր» երգի հիման վրա, որը նվիրված է նրա ընկերուհուն՝ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեին։ Հիշեցնենք, որ Ֆրիսկեն մահացել է նախորդ տարվա ամռանը՝ գլխուղեղի քաղցկեղից։  

Բերման կենթարկեն

Այսօր՝ մարտի 1-ին  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին: Դատավորի նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին: Նշենք, որ նախորդ դատական […]

Լևոն Արոնյանը նահանջել է. ՖԻԴԵ

ՖԻԴԵ-ն  հրապարակել է համաշխարհային դասակարգման մարտ ամսվա աղյուսակը: Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը  նահանջել է 3 աստիճանով: 2786 միավորով Արոնյանն այժմ 7-րդ տեղում է՝ նախորդ ամսվա 4-րդի դիմաց:  Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է վաստակած 2851 միավորով: Նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը (2801), Ֆաբիանո Կարուանան (2794), Անիշ Գիրին (2793), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2792),  Հիկարու Նակամուրան (2790): Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը […]

Ամուսնալուծություն` անլուծելի հարաբերություն. 17 603 զույգ մեկ տարում

2015 թվականին մեր երկրում ամուսնալուծվել է 17 603 զույգ:  Ի՞նչն է դրդում զույգերին բաժանվել: Թեմայի շուրջ Henaran.am-ը զրուցել է հոգեբան Նարինե Պետրոսյանի հետ: «Այդ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ մարդիկ այսօր չունեն համբերություն, չեն հարմարվում: Ամուսնությունը շատ լուրջ ինստիտուտ է  մի քանի ամսում կառուցելու կամ քանդելու համար: Հարկավոր է այս հանգամանքը գիտակցել, հասկանալ: Զույգերը տարբերակներ չեն […]

«Օսկար-2016»․ աստղերը՝ կարմիր գորգին /ֆոտոշարք/

Ավարտվեց «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը, եւ այսօր եւ մոտակա օրերին միջազգային հանրությունը կքննարկի դրա ամեն մանրուքը։ «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո աստղային զգեստներն ավելի երկար են քննարկվում, քան անվանակարգերում հաղթողները։ Այս պատճառով էլ ամեն անգամ հայտնիները կաշվից դուրս են գալիս՝ կարմիր գորգին ամենաշքեղը լինելու եւ բոլորից վառ փայլելու համար։ Այս անգամ էլ նրանցից ոմանց հաջողվեց դա, […]

«Օսկար 2016»-ի ժամանակ հարգել են Քըրք Քըրքորյանի հիշատակը /վիդեո/

Այսօր տեղի է ունեցել «Օսկար 2016» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կազմակերպիչները պատրաստել են հոլովակ՝ Blackbird երգի հիման վրա, որում հարգել են այն հայտնի մարդկանց հիշատակը, ովքեր մահացել են 2015-ին։ Տեսահոլովակում հիշատակվել է նաեւ բարերար Քըրք Քըրքորյանը։  

Տղամարդկանց 60 տոկոսը դեմ չէ

Տղամարդկանց 60 տոկոսը  դեմ չէ, որ կանայք իրենց ամուսնության առաջարկություն անեն: Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրում է լրագրող Արմեն Դուլյանը: «Չորս տարին մեկ անգամ՝ փետրվարի 29-ին աղջիկները իրավունք ունեն ամուսնության առաջարկ անել տղաներին: Սա էլ է, իհարկե, օտարածին ավանդույթ, բայց սոցիոլոգիական հարցումները վկայում են՝ տղերքի 60 տոկոսը ամենեւին դեմ չէ, որ դուք իրենց առաջարկ անեք… Մի […]

Հայկական տաշի-տուշին ու Լեպսի շռայլությունը /ֆոտո- վիդեո/

Շաբաթ օրը Հայկական երգի փառատոնի շրջանակներում շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ ՀՀ վաստակավոր արտիստները համերգ էին կազմակերպել եւ տաշի-տուշիով Կրեմլի համերգասրահում էին հավաքել  մոսկվաբնակ հայերին: Նույն պահին, ընդամենը 1 կմ հեռավորության վրա  ռուսական էստրադային երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը իր փոքրիկ եւ համեստ համերգն էր կազմակերպել, այս անգամ արդեն Մոսկվայի մետրոյի՝ «Բորովիցկայա» «Արբատսկայա», եւ «Լենինի անվան գրադարան» […]

Հայկական մեղվի խայթոցը. Մխիթարյանն ուշքի բերեց «Բորուսիային» /վիդեո/

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» քիչ էր մնում պարտություն կրեր սեփական հարկի տակ: Համեստ «Հոֆենհայմի» հետ խաղի առաջին 70-75 րոպեները խիստ անհաջող էին դասավորվում Թոմաս Թուխելի գլխավորած թիմի համար: 25-րդ րոպեին Սեբաստիան Ռուդին առաջ էր մղել հյուրերին: Ամեն ինչ գլխի վայր շրջեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 80-րդ րոպեին նա խաղարկեց անկյունայինը, ստացավ պատասխան փոխանցում ու […]

Սատանան տանի. «Ման. Յունայթեդը» հաղթեց «Արսենալին». ԱՊԼ 27-րդ տուր/ վիդեո /

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում կայացավ 27-րդ տուրը: Կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքու, որտեղ տեղի «Յունայթեդը» հյուրընկալել էր չեմպիոնության հավակնորդներից մեկին՝ «Արսենալին»: Առաջին խաղակեսում ավելի վտանգավոր էին գրոհում հյուրերը, բայց տանտերերին հաջողվեց արագորեն 2 գնդակ խփել: Պրեմյեր լիգայում նորամուտը նշած Մարկուս Ռեշֆորդը դուբլ ձեւակերպեց 3 րոպեում: Խաղակեսի վերջնամասում «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեկը գրավեց իր նախկին թիմի դարպասը: Երկրորդ խաղակեսը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի