Դաստիարակված շունը ցածրաձայն է հաչում /վիդեո/
The Playlist բլոգի կանխատեսմամբ՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են լինելու հայտնի Օսկար Այզեքը և Քրիստիան Բեյլը, կարող է ընդգրկվել 2017 թվականի «Օսկարին» առաջադրվելիք ֆիլմերի ցանկում, գրում է asbarez.com-ը։ Նշվում է, որ ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը դեռևս նկարահանման փուլում է, սակայն ակնկալվում է, որ նկարահանումները երկար չեն տևի: Ակնկալվում է, որ ֆիլմը ցուցադրության դուրս […]
Այսօր բազմաթիվ բարձրաստիճան այրերի թվում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել գեներալ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը: Վերջիններս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Սպարապետի հիշատակին, ապա փոքրիկ հուշեր պատմեցին Վազգեն Սարգսյանի մասին: «Անկախ նրանից, թե ինչ խառը վիճակում էինք, Վազգենը մեզ միշտ երգեցնում էր, շատ ուրախ մարդ էր»,-ասաց Մանվել Գրիգորյանը: Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանի սիրած […]
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր հոսպիտալացվել է, նա այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Թե ինչ է պատահել դերասանին, չի նշվում։ Հայտնի է միայն, որ նրա սրտաբանական բաժանմունքում է։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել էր՝ գրիպի պատճառով։ Հիշեցնենք նաեւ, որ 80-ամյա դերասանն օրեր առաջ ամուսնացել է 36-ամյա սիրելիի՝ Վիտալինայի հետ։
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը ելույթ կունենա հին հռոմեական Պոմպեյ քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է իտալական D’Alessandro e Galli-ն։ Համերգը տեղի կունենա հուլիսին։ Երգչի երկրպագուները անհամբեր հետևում են նրա հրապարակումներին ու հայտարարություններին»։ Հավելենք, որ երգչի պրոդյուսերները դեռևս չեն հայտնել, թե ՝ Էլթոն Ջոնը հստակ որտեղ ելույթ կունենա՝ Մեծ թատրոնու՞մ, թե՞ Ամֆիթատրոնում:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը, ամփոփելով Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի արդյունքները, հրապարակել է ըմբիշների վարկանշային թարմացված աղյուսակը: Հուրախությամբ պետք է նշենք, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակում է մնալ լավագույնը 98 կգ քաշային կարգում: 66 կգ քաշային, Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը […]
Մարտի 4-ին մեծագույն հայազգի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է: Նրա մասին պատմող լավագույն խոսքերը այն կառույցներն են, որոնք աշխարհին բացահայտեցին հայկական ճարտարապետության հանճարեղ վեհությունը: Թամանյանն ա առ այսօր չգերազանցված է: Ճարտարապետ, ում ձեռքով ծնվեց հայոց 12-րդ մայրաքաղաքի կենսագրությունը: Նա մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, ու նրան ենք պարտական ազգային ճարտարապետական նոր դպրոցի ստեղծման ու […]
1915 թվականին Չանղըրըում մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է հարուստ ու ազդեցիկ թուրքի աղջկա։ Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, համոզում է հայ բժշկին մահմեդականություն ընդունել և փրկվել մահից։ Բժիշկն, առանց վարանելու հրաժարվում է, ասելով՝ հավատափոխությունն ազգադավություն է: Այդ երիտասարդը մասնագիտությամբ բժիշկ, արևմտահայ հայտնի գրող Ռուբեն Սևակն էր:






























