04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Քիմ Քարդաշյանը նորածին որդու նոր լուսանկարն է հրապարակել /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է 3 ամսական որդու՝ Սեյնթի նոր լուսանկարը։ «Դու արեւ ես, որ լուսավորում ես իմ առավոտը, փոքրիկս»,- մեկնաբանել է լուսանկարը Քիմը։ Քիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթի լուսանկարները հաճախ է հրապարակում սոցկայքերում, իսկ ահա Սեյնթին հաճախ չի ցուցադրում։ Սա փոքրիկի երկրորդ լուսանկարն է։    

«Եվրատեսիլում» հավանություն են տվել Ջամալայի երգին /վիդեո/

«Եվրատեսիլի» կազմկոմիտեն ընդունել է այս տարվա մրցույթին Ուկրաինայի ներկայացրած երգը։ Նշենք, որ Ուկրաինան «Եվրատեսիլին» պետք է ներկայացնի Ջամալան՝ «1944» երգով, որը մեծ աղմուկ էր բարձրացրել հատկապես Ռուսաստանում, այստեղ նշում էին, որ երգը քաղաքական ենթատեքստ ունի՝ Ղրիմի թաթարների տարհանման մասին է։ Մրցույթի կազմակերպիչները, սակայն,  քաղաքական ենթատեքստ երգում չեն տեսել ու այն թույլատրել են։   Ուկրաինացի երգչուհի Սուսաննա […]

Սարսափելի լուր Ուրցաձորի առյուծների կացարանից

Բնապահպան Սիլվա Ադամյանը Ֆեսբուքյան իր հարթակում ահազանգում է. «Հարգելի գործընկերներ : Սարսափելի լուր ստացանք այսոր Ուրցաձորի առյուծների կացարանից: Պարզվում է կենդանիները մարդ են հոշոտել: Մեր բազմաթիվ պահանջներին ժամանակ առ ժամանակ թարմացնել նյութերը կապված առյուծների ՈՒրցաձորի կացարանի հետ անուշադրության արժանացան: FPWC կազմակերպությունը պպարտավոր էր դա անելու քանի որ միջազգային, պետական մակարդակով ստանձնել էր կենդանիների տեղափոխությունը և խնամքը, […]

Բնակելի շենքի բակում 11 կիլոգրամանոց առնետ է հայտնաբերվել /ֆոտո/

4 տարեկան երեխայի չափերի առնետ է հայտնաբերվել Լոնդոնի բնակելի շենքերից մեկի բակում՝ մանկական խաղահրապարակի մոտ։ Հսկայական առնետին հայտնաբերել է 46-ամյա ինժեներ Տոնի Սմիթը, ով բնակարաններից մեկում վերանորոգում էր անում։ Երբ նա հայտնաբերել է հսկայական առնետին, այն սատկած է եղել։ Նա նկարել է առնետին, լուսնակարներից երեւում է, որ առնետը մոտավորապես 11 կիլոգրամ է կշռում։ «Դա ամենամեծ առնետն […]

Հոլիվուդի ամենահայտնի զույգի դուստրը զարմացնում է /ֆոտոշարք/

Հոլիվուդյան ամենահայտնի զույգի՝ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի 9 տարեկան դուստրը՝ Շայլոն, չնայած տարիքին, արդեն աչքի է ընկնում համարձակ քայլերով ու անգամ քաղաքական հայացքներով։ Նախ Շայլոն հայտարարեց, որ ինքը իրեն տղա է համարում, եւ հենց մեծանա, սեռափոխություն է անելու։ Աղջնակը միշտ տղայի շորեր է հագնում ու իրեն տղայի նման պահում։ Հիմա էլ Շայլոն ակտիվ կերպով […]

«Զինվորի վիրահատման համար հավաքում են 700 դրամ» /ֆոտո/

Արշակ Զաքարյանը Ֆեսբուկի իր էջում գրում է. ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Ոմն կազմակերպություն զանգահարում է մարդկանց տան հեռախոսահամարներին, արդեն իսկ տեղեկացված հասցեով տան անդամների անունով, և հայտարարում, որ սահմանից նոր «բերված» զինվորի շտապ վիրահատման համար հավաքում են ընդամենը 700 դրամ: Նախ, սահմանից վիրավոր զինվորին եթե բերեն ու որևէ բժիշկ գումար պահանջի տեղում բժշկին «կվիրահատեն» առանց նարկոզի, և ընդհանրապես […]

Հովիկ Աբրահամյանը եւս միացավ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հեղինակած` Գյումրիի 13 անօթեւանների բնակարաններ գնելու ծրագրի շրջանակում իրականացվող դրամահավաքին: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը, վարչապետ Աբրահամյանը նախաձեռնությանը մասնակցել է որպես ՀՀ քաղաքացի, այլ ոչ որպես ՀՀ վարչապետ: Նշենք, որ նախաձեռնությանն արդեն իսկ իրենց մասնակցությունն […]

Արեցին, ինչ կարող էին․ ամենատարօրինակ ու շոկային շնորհավորանքները /վիդեո/

Մարտի 8-ի կապակցությամբ տղամարդիկ փորձում են հնարավորինս օրիգինալ շնորհավորանքով ուրախացնել իրենց սիրելիներին։ Սակայն երբեմն շնորհավորանքները չափազանց յուրօրինակ, անգամ տարօրինակ են լինում։ Ահա թե երեկ ինչպիսի շնորհավորանքներով են աչքի ընկել տղամարդիկ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի