07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը եւս միացավ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հեղինակած` Գյումրիի 13 անօթեւանների բնակարաններ գնելու ծրագրի շրջանակում իրականացվող դրամահավաքին:

Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը, վարչապետ Աբրահամյանը նախաձեռնությանը մասնակցել է որպես ՀՀ քաղաքացի, այլ ոչ որպես ՀՀ վարչապետ:

Նշենք, որ նախաձեռնությանն արդեն իսկ իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարը, գործարար Գագիկ Ծառուկյանը, այլ գործարարներ, լրագրողներ, անհատ քաղաքացիներ, սիրված ֆուտբոլային թիմեր՝ «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը» եւ այլք:

Կոչով հանդես եկան նաեւ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն ու աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

Ծրագրի վերջնաժամկետը, ըստ բրիտանական Crowdfunder կայքի, մարտի 19-նն է, այն ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է հանգանակել 120.000 ֆունտ ստերլինգ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ