«Զինվորի վիրահատման համար հավաքում են 700 դրամ» /ֆոտո/

Արշակ Զաքարյանը Ֆեսբուկի իր էջում գրում է.
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Ոմն կազմակերպություն զանգահարում է մարդկանց տան հեռախոսահամարներին, արդեն իսկ տեղեկացված հասցեով տան անդամների անունով, և հայտարարում, որ սահմանից նոր «բերված» զինվորի շտապ վիրահատման համար հավաքում են ընդամենը 700 դրամ:
Նախ, սահմանից վիրավոր զինվորին եթե բերեն ու որևէ բժիշկ գումար պահանջի տեղում բժշկին «կվիրահատեն» առանց նարկոզի, և ընդհանրապես բանակի և ՊՆ անունը վարկաբեկելու նման գործողությունները շատացել են…Այս հարցով լուրջ զբաղվել է պետք… Հայոց Ազգային Գվարդիան հետամուտ.է լինելու նման բոլոր «մատաղի փող հավաքողներին» բացահայտելու գործում…Ահա ինչ է ներկայացրել փողի հետևից. Եկած ջահելը…Այս ժուռնալն ենք վաճառում, ես խաբար չեմ մենեջերը գիտի թե ինչ զինվոր է… և այլ անհեթեթություններ…