Լևոն Արոնյանը նահանջել է. ՖԻԴԵ
ՖԻԴԵ-ն հրապարակել է համաշխարհային դասակարգման մարտ ամսվա աղյուսակը: Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը նահանջել է 3 աստիճանով: 2786 միավորով Արոնյանն այժմ 7-րդ տեղում է՝ նախորդ ամսվա 4-րդի դիմաց: Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է վաստակած 2851 միավորով: Նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը (2801), Ֆաբիանո Կարուանան (2794), Անիշ Գիրին (2793), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2792), Հիկարու Նակամուրան (2790): Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 95-ը, Հրանտ Մելքումյանը՝ 101-ը, Սերգեյ Մովսեսյանը՝ 102-ը: