04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Քիմ Քարդաշյանը հրապարակել է որդու առաջին լուսանկարը /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին՝ Սեյնթը, ծնվել է նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին։ Փոքրիկն արդեն 3 ամսական է, սակայն ծնողները չէին շտապում փոքրիկի լուսանկարները հրապարակել։ Անգամ լրատվամիջոցները հսկայական գումարներ էին առաջարկել՝ փոքրիկի լուսանկարների դիմաց, սակայն ծնողները համառորեն հրաժարվում էին։ Եւ հիմա վերջապես Քիմ Քարդաշյանը հրապարակել է փոքրիկ Սեյնթի լուսանկարը։

Սահմանից Թումո

Երեք ժամ մինչև Դիլիջան ու երեք ժամ Դիլիջանից Վազաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Սարիգյուղ, Բերքաբեր, Բաղանիս, Պառավաքար, Մովսես, Չինարի, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան ու արդեն Ծաղկավան՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր: Այդ գյուղերի բնակիչներից մոտ յոթանասուն պատանի արդեն վեց ամիս է, ինչ Թումո Դիլիջանի ուսանողներ են: Նրանք Թումոյի, Հայրենիքի դարպասներ ՀԿ-ի ու Beeline Armenia-ի համատեղ «Սահմանամերձ գյուղերի երեխաները՝ Թումոյում» ծրագրի մասնակիցներն […]

Մաուրո Գևգեոզյանը՝ գոլի հեղինակ /վիդեո/

Հայաստանի ազգային հավաքականի նախկին թեկնածու Մաուրո Գևգեոզյանը բացել է իր գոլերի հաշիվը նոր ակումբում՝ «Աթլետիկո Բուկարամանգայում»: Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 5-րդ տուրում «Աթլետիկոն» ոչ ոքի է խաղացել «Պետրոլերայի» հետ՝ 1-1:  Ուրուգվայահայ հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել տանտերերի մեկնարկային կազմում և 59-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը: Գևգեոզյանը փոխարինվել է 81-րդ րոպեին: Գևգեոզյանի գոլի տեսագրությունը՝ այստեղ

Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր. Մարտիրոս Սարյանը` Մինասին

Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին: Մարտիրոս Սարյան Հայ հանճարներ

Հայկական գորգի զարդանախշերով հագուստի հավաքածու

Փետրվարի 19-ին Մեգերյան կարպետում կայացավ Տերյան կենտրոնի՝ հայկական գորգի զարդանախշերով հագուստի հավաքածուի առաջին ցուցադրությունը: Հագուստները ներկայացրին Atex Fashion Center -ի մոդելները: Լուսանկարները` Վահագն Գրիգորյանի:   

Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի թիզերը /վիդեո/

«Եվրատեսիլ-2016»-ը տեղի է ունենալու մայիսին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը մրցույթին կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը՝  «LoveWave» երգով։ Երգի հիման վրա տեսահոլովակը կներկայացվի օրեր անց, իսկ այժմ ներկայացվել է դրա թիզերը։  

35 տարուց մարդկության ուղիղ կեսը կարճատես կլինի

2050 թվականին երկրագնդի բնակչության կեսը կարճատես լինեն, իսն նրանց 1/10-րդ մասը տեսողության հետ լուրջ խնդիրներ կունենան։ Այդպիսի մռայլ կանխատեսումներ են արել ավստրալացի գիտնականները։ Նրանք ուսումնասիրություններ են իրականցրել 2,1 միլիոն մարդու շրջանակներում եւ տեսել, որ նախորդ տարիների համեմատ՝ մարդկանց տեսողությունը գնալով վատանում է։

2017 թ-ին ինչ հիվանդություն են մոգոնելու

Տիգրան Քոչարյանը Ֆեսբուկյան իր էջում գրել է. «Անցյալ տարվա մոլեգնող աֆրիկյան վիրուս Էբոլան, որի դեմ պայքարի համար հատկացվեցին ու անէացան միլիարդավոր դոլարներ, վնեզապնո անհետացավ իր տեղը զիջելով հարավամերիկյան Զիկային : Ինչպես ռուսներն են ասում, больше ада, товарищи! Սպասում եմ 2017 թվին ինչ հիվանդություն են մոգոնելու դեղագործության վրա միլիարդներ կպցնող շակալները»:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի