04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Արման Մանարյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. փետրվարի 16-ին, 86 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Արման Մանարյանը: Ա. Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի պետականկոնսերվատորիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): 1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, […]

Քաղավիացիայի պետը հետաքրքիր թվեր է հրապարակել

Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարևում եմ ընկերներիս և ուզում եմ հայտնել մի հաճելի լուր՝ 2016 թվականի հունվար ամսվա ուղևորափոխադրումների դինամիկայի մասով ունենք հետաքրքիր պատկեր: 2015 թվականի հունվարի համեմատ այս տարի գրանցվել է ուղևորահոսքի 4,5 տոկոս աճ, կազմելով գրեթե 140 հազար ուղևոր: Իսկ հաճելին նրանում է, որ այդ թիվը […]

Աստղերը փայլեցին կարմիր գորգին․ կայացել է BAFTA մրցանակաբաշխությունը /ֆոտոշարք/

Երեկ տեղի է ունեցել բրիտանական հեղինակավոր BAFTA մրցանակաբաշխությունը։ Այս մրցանակաբաշխությունը ամենակարեւորներից մեկն է, եւ աստղերը շտապել էին փայլել իրենց արտաքինով։ Նշենք նաեւ, որ լավագույն դերասան ճանաչվեց Լեոնարդո դի Կապրիոն՝ «Փրկվածը» ֆիլմում դերի համար։ Լավագայուն դերասանուհին Բրի Լարսենը՝ «Սենյակ» ֆիլմի համար։ Լավագույն ֆիլմ ճանաչվեց «Փրկվածը» ֆիլմը, լավագույն ռեժիսոր՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտտուն՝ «Փրկվածը» ֆիլմի համար։ Դե իսկ աստղերը […]

Ես հայ եմ, եւ երբեք չեմ ժխտել դա․ Ազնավուրը հարցազրույց է տվել CNN-ին /վիդեո/

Հանրահայտ Շանսոնյե Շառլ Ազնավուրը CNN-ին հարցազրույց է տվել, որում նաեւ անդրադարձել է Ցեղասպանության հարցին։ Նա ասել է, որ կարեւոր չէ, թե Ցեղասպանություն բառը օգտագործում են, թե ոչ, կարեւորը, որը ճանաչեն տեղի ունեցածը։ Խոսելով իր ազգությունից՝ Ազնավուրն ասել է, որ իր համար նաեւ կարեւոր է ֆրանսիացի լինելը, սակայն ծագումով հայ է եւ չի պատրաստվում դա ժխտել։ «Ես […]

Հայազգի «Դոն Պիպոն»` մոսկովյան բիզնեսում /ֆոտո/

Օրեր առաջ Մոսկվայում ապամոնտաժեցին բազմաթիվ տաղավարներ, ինչի հետեւանքով հարյուրավոր մարդիկ մնացին առանց աշխատանքի։ РБК-ն լայնածավալ հետաքննություն է իրականացրել՝ կապված Մոսկվայի առեւտրային բիզնեսի հետ։  Պարզվել է, որ տաղավարային բիզնեսում մասնակցություն ուներ նաեւ Արթուր Ասատրյանը՝ «դոն Պիպո» մականունով: Նշվում է, որ «Դանվեստա» ընկերությունը Մոսկվայում 142 կրպակ ուներ: Ընկերությունը ստեղծվել է 1990-ականների սկզբին։ Այսօր ընկերության միակ սեփականատերը համարվում է գործարար դոն Պիպոն: […]

Իվետա Մուկուչյանը` նորաձեւության աշխարհում

Երգչուհի Իվետա Մուկուչյանը քայլեր է անում նորաձեւության համաշխարհային հարթակում, տեղեկացնում է Wiwibloggs-ը: Նա ամենայն հավանականությամբ Նյու Յորքում ներկա կգտնվի նյույորքյան նորաձեւության շաբաթվա երեկոներին: Հիշեցնենք, Իվետան Եվրատեսիլ 2016-ի հայաստանյան ներկայացուցիչն է: Հայտնի չէ, թե ինչ է հագնելու Իվետան, սակայն գիտենք, ինչ էլ որ հագնի, տպավորիչ է լինելու, գրում է ժամանցային կայքը:

Ուր է գլորվում աշխարհը․ ժամանակակից հասարակության 10 շոկային պատկերում /ֆոտոշարք/

  Ժամանակի հետ նոր դռներ են բացվում։ Սակայն, դժբախտաբար, այդ դռներից վատ երեւույթներ էլ են ներխուժում։ Մենք ավելի խելացի ենք դարձել, շփման ավելի մեծ հնարավորություններ ունենք, բայց միմյանց համար այլեւս ժամանակ չունենք։ Իրականության պատկերը մի կողմից ուրախացնում է, մյուս կողմից՝ սարսափեցնում։ Ռումինացի նկարիչներ Բոգդան Պետրին եւ Խորի Կրիշանը ներկայացրել են ժամանակակից հասարակության պատկերումը։ Այսպիսի ուժեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի